«Սևիլիա» – «Բետիս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 27 մրտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Սևիլիա» – «Բետիս» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատերի գնահատմամբ, Իսպանիայի առաջնության ամենաթեժ հանդիպումն անցկացնում են «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն առաջարկում եմ ամենայն ուշադրությամբ հետևել անդալուսական դերբիին, որովհետև, անկախ իրավիճակից, մրցաշարային դիրքից, այս թիմերը միշտ էլ մրցակցելու են, կենաց մահու կռիվ են տալու։ Խաղին լրացուցիչ թեժություն են փոխանցում նաև տրիբունաները, որոնք պատրաստ են դաշտ դուրս գալ ու տապալել մրցակցի ֆուտբոլիստներին։ 26-րդ տուրում «Սևիլիան» ու «Բետիսը» կմրցեն «Ռամոն Սանչես Պիսխուանում»։

Երկարատև փնտրտուքներից հետո հետո Մանուել Պելեգրինին, կարծես գտել է իր թիմը, որով կարող է ցնցել Իսպանիան ու Եվրոպան։ «Բետիսն» այս մրցաշրջանում կանի ամեն ինչ չեմպիոնլիգյան քառյակում տեղը պահպանելու համար։ Այս պահին «Վերդիբլանկոսը» երրորդ տեղում է ու այս տարի միայն 2 անգամ է ճաշակել պարտության դառնությունը։ Ընդ որում՝ երկու խաղերում էլ «Բետիսը» պարտվել է տանը, իսկ արտագնա մրցավեճերում «Բետիսը» հաղթում է, ու հաղթում է գրեթե միշտ։ Դեկտեմբերի 12-ից սկսած, «Բետիսը» դրսում միայն 1 ոչ-ոքի է գրանցել։

Իսկ «Սևիլիան» սկսել է զիջել դիրքերը. Ունայ Էմերիի տղաները ոչ մի կերպ չեն կարողանում օգտվել առաջատար «Ռեալի» ընծաներից։ Դեպքի հաջող զարգացման դեպքում անդալուսական կարմիր թիմն արդեն պետք է միանձնյա գլխավորեր մրցաշարային աղյուսակը, սակայն ներքին ասպարեզում գրանցած վերջին հաղթանակը եղել է հունվարի 9-ին, երբ «Սևիլիան» տանը մի կերպ հաղթեց «Խետաֆեին»։

«Սևիլիայի» հաջողության միակ գրավականը կարող է լինել բացառապես տանը հանդես գալու հանգամանքը։ Մնացած բոլոր դեպքերում առավելությունը «Բետիսի» կողմն է։ Նախ «Սևիլիան» ունի կարդային խնդիրներ։ Ժյուլ Կունդեն ու Լուկաս Օմամպոսը որակազրկված են, Անտոնի Մարսիալն ու Ռեկիկը վնասվածք ունեն, դեռ հասանելի չեն Սուսոն ու Լամելան։ «Բետիսից» խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Խուանմին։ Ի հակադրումն այս փաստերի, պետք է նշել, որ Լա լիգայի շրջանակում «Բետիսը» նախորդ անգամ հաղթել է 2018 թվականին։ Իսկական ժամանակն է ռևանշի հասնելու համար։ Զգուշավորների համար կա ավելի հարմար տարբերակ, ըստ որի՝ «Բետիսը» չի պարտվի ու խաղում կգրանցվի առնվազն 1-2 գոլ։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
19:15/27 մրտ
«Սևիլիա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ