«Սևիլիա» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 15 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի «Սևիլիա» — «Բարսելոնա» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ կատալոնական ակումբն առնվազն երկու գնդակ կուղարկի մրցակցի դարպասը: 

Իսպանական ֆուտբոլային մրցաշրջանի ոչ պաշտոնական մեկնարկը տրվեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությամբ, որտեղ իրար հետ մրցում էին Պրիմերայի երկու ներկայացուցիչներ: Սակայն պաշտոնապես մրցաշրջանը կբացվի երկրի սուպերգավաթի խաղարկությամբ: Մասնակիցներից մեկը դարձյալ «Սևիլիան» է, իսկ մրցակիցը Էլ Կլասսիկոյի մասնակիցներից մյուսը` «Բարսելոնան»:

Անդալուսական ակումբը կազմավորվում է 0-ից: Հեռացան մի շարք առաջատարներ, իսկ նոր գլխավոր մարզչի առաջ դրվել է խնդիր` պահպանելու թիմում հաղթողի հոգեբանությունը: «Ռեալի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Սևիլիան» գերազանց տպավորություն թողեց: Երևացին մարզչի կրեատիվ նոր մտքերը: Չիլիի ընտրանու նախկին մարզիչն այստեղ էլ է կիրառում 3 պաշտպանով տակտիկան: Նորեկները վատ չխաղացին, ապացուցեցին, որ կարող են խաղալ տարբեր դասավորություններով, միայն պետք է աշխատել ֆիզիկականի վրա:

Կատալոնական չեմպիոնը դեռ նախապատրաստվում է: Ընկերական մրցաշարում թիմի ցուցադրած ֆուտբոլը մեղմ ասած չտպավորեց: «Լիվերպուլից» կրած 0:4 հաշվով պարտությունը շատ հարցականներ է թողնում: Պարզ է, որ Մեսսին ու Սուարեսը դեռ մարզավիճակ չեն հավաքել, Նեյմարն առհասարակ բացակայում էր, ֆուտբոլիստները դեռևս ամառային արձակուրդների տպավորության տակ են: «Սամպդորիայի» հետ խաղում երևացին «Բարսելոնայում» առկա խնդիրների բոլոր կողմերը, մասնավորապես պաշտպանությունում: Թեպետ Վերմալենը չէր համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն նրա` «Ռոմա» հեռանալը կարող է լուրջ անդրադառնալ հետին գծի խաղի վրա:

Բայց որքան էլ որ «Բարսելոնան» խնդիրների մեջ շաղախված լինի, որքան էլ բացակայեն առաջատարները, թիմն իր գնդակները խփում է: Այնպես որ, այսօրվա խաղը ևս բացառություն չէ: «Բարսելոնան» խաղում առնվազն երկու գնդակ կուղարկի մրցակցի դարպասը:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի Սուպերգավաթ. առաջին հանդիպում
00:00/15 օգս
«Սևիլիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ