«Սևիլիա» — «Բարսելոնա». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

00:00, 15 օգս 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Իսպանիայի սուպերգավաթի «Սևիլիա» — «Բարսելոնա» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով և ոչ-ոքի կխաղան: 

https://www.youtube.com/watch?v=KFwAhoSA8To

Հետաքրքրագույն խաղ է: «Սևիլիան» ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում պարտվել է Մադրիդի «Ռեալին», շատ է հոգնել, և միանշանակ, ընկճվել: Միշտ էլ տխուր է վերջին վարկյաններին տիտղոսը կորցնելը: Այս թեմայով կարող է շատ բան պատմել «Աթլետիկոն»: Բայց խաղը, որը «Սևիլիան» ցույց տվեց, ուղղակի հիանալի էր: Բացարձակ այլ ֆուտբոլ էր, ինչ-որ չափով նման Եվրոպայի առաջնությունում Անտոնիո Կոնտեի հետ Իտալիայի ցուցադրած խաղին: Բացարձակ հասկացողությունն այն բանի, ինչը պետք է անել նրա համար, որպեսզի հասնել արդյունքի: «Սևիլիայում» փայլուն աշխատանք է կատարվել: Այո, կենտրոնական պաշտպանի կարիք կա: Լուսիանո Վիետոն դեռ ընդհանրապես չի ինտեգրվում այն ֆուտբոլին, որը գոյություն ունի «Սևիլիայում»: Այո, նրանց չի բավականացնում Գամեիրոն, պետք է լավ, որակյալ կենտրոնական հարձակվող: Կարծում եմ, որ դրա մասին ակումբում հիմա մտածում են:

«Բարսելոնան» անուն է: Բարսելոնան՝ Լիոնել Մեսսին է, «Բարսելոնան» ֆանտաստիկ համագործակցություն է, «Բարսելոնան» անընդհատ ծարավ է տիտղոսների, տիտղոսների մագնիս: Եվ այստեղ պետք է ավելի շատ խաղալ, քան ուղղակի լավ:

Բայց այստեղ կրկին տեսնում եմ թրիլեր, նորից մեծ խնդիրներ իսպանական ակումբի համար: Նրանք ստիպեցին Մադրիդի «Ռեալին» մաքսիմումից ավել անել, որպեսզի հասնել արդյունքի: Ոչ մի պատճառ չեմ տեսնում ինչու՝ նրանք չեն կարող ստիպել «Բարսելոնային»:

Այդ ամենին գումարած՝ հաշվի առնելով երկխաղյա դիմակայությունը՝ ինձ թվում է՝ առաջին խաղը «Սևիլիայի» տեսանկյունից վստահություն հավաքելու փորձ կլինի, իսկ «Բարսելոնայի» համար մրցաշրջան մտնելու հանդիպումն է:

Այդ պատճառով կարծում եմ, որ այստեղ լավ, մարտական, գոլառատ ոչ-ոքի կլինի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի սուպերգավաթ, առաջին հանդիպում
00:00/15 օգս
«Սևիլիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ