«Սևիլիա» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/FgfZqTmKwjM
Դե ինչ, հարգելի ընկերներ: Միասին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շատ դրամատիկ հանդիպում տեսանք: Այժմ հույս ունեմ, որ ոչ պակաս դրամատիկ Իսպանիայի Սուպերգավաթի խաղ կլինի: Կրկին «Սևիլիան», բայց այս անգամ ոչ թե ՉԼ-ի հաղթողի, այլ առաջնության և գավաթի՝ «Բարսելոնայի» դեմ: Առաջին հանդիպումը կկայանա «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում: Անկեղծ ասած, «Ռեալի» դեմ «Սևիլիայի» ցուցադրած խաղն ինձ դուր եկավ: Շատ դինամիկ խաղացին, նորեկներն իրենց հրաշալի դրսևորեցին: Երևում է, որ Սամպաոլին նոր մրցաշրջանում իր հետաքրքիր իդեաներն ունի: Ժամանակի հարց է, թե որքան արագ «Սևիլիան» կբացվի: Ֆրանկո Վասկեսի խաղն ինձ դուր եկավ, Կիոտակիինը՝ հատկապես երկրորդ խաղակեսում: Բայց դա այն էր, ինչ տեսանք հենց «Ռեալի» դեմ խաղում: Հնարավոր է, որ ուժերն ու հույզերը խաղավերջում մի փոքր չբավականացրին և չհաջողվեց հաղթանակ տանել, եթե խոսենք Տրոնհեյմում կայացած հանդիպման մասին:
«Բարսելոնային» հետևել եմ գրեթե ողջ նախապատրաստական շրջանում, տեսել եմ, թե ինչպես Լեո Մեսսին ծաղրեց «Սամպդորիային»: Բայց «Սամպդորիան» առաջին թիմը չէ, որին Մեսսին ծաղրել է: Դեռ առաջին խաղակեսում 3 գնդակ խփեցին, բայց երկրորդ կեսում պարտվեցին: «Բարսան» բոլոր խաղերն արդյունավետ է անցկացնում: Տեսեք, և՛ «Լեսթերի» դեմ, և՛ «Սելթիկի», «Լիվերպուլին» 0:4 հաշվով պարտվեցին, չնայած մի գոլ չէ, որ կարող էին խփել: Այդ պատճառով էլ, երևում է, որ «Բարսան» դեռ ամբողջովին մարզավիճակ չի հավաքել, դեռ ողջ արագությունը չի միացրել, բայց դրա հետ մեկտեղ շատ լավ է խաղում: Իհարկե, պաշտպանությունում խնդիրները դեռ մնում են:
Այդ պատճառով էլ կարծում եմ՝ չնայած սա շոուի տարրերով երկխաղյա դիմակայություն է, «Սևիլիան», ումից երկրպագուները ձանձրացել են, կվազի առաջ: Հնարավոր է, որ «Բարսելոնան» էլ առաջ գնա:
Հավանաբար գոլեր կլինեն: Ես պարզապես 1,62 գործակցով կխաղայի գոլառատ հանդիպման վրա: Գործակիցը շատ բարձր չէ, բայց համաձայնեք՝ այս թիմերի առաջին հանդիպման համար, ինչպես սիրում ենք ասել, նորմալ է և աշխատող:
1,62 գործակից տոտալ 2,5-ից շատ գոլի համար, բայց ես կփորձեմ խաղալ նաև ավելի համարձակ տարբերակով՝ վերադարձի պայմանով ՏՇ 3 գոլ (1,91): Կարծում եմ, որ այս խաղում հաստատ 3 գոլ կլինի: Ավելի շա՞տ: Տեսնենք, բայց կարծում եմ, որ վերադարձի պայմանով տարբերակը վատը չէ:
ՏՇ 2,5 և ՏՇ 3՝ ահա Իսպանիայի Սուպերգավաթի «Սևիլիա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ իմ խաղադրույքները: Դիտում ենք լավ ֆուտբոլ և չենք մոռանում բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» YouTube-յան ալիքին: Չաո:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: