«Սևիլիա» — «Աթլետիկո Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իսպանական ակումբները վերջին 10 տարվա ընթացքում այնպիսի վերելքի ճամփա են բռնել, որի մասին աշխարհի բոլոր առաջնությունների ներկայացուցիչները կերազեին իրենց պատմության ամբողջ ընթացքքում: 90-ականներին տոն էին տալիս Կալչոյի թիմերը, 20-ականների սկզբին փոխանցափայտը վերցրեցին անգլիական ակումբները, իսկ 2006 թվականից սկսվեց պիրենեյան հեգեմոնիան: Ընդ որում եթե չեմպիոնների լիգայում «Բարսան»,«Ռեալն» որւ «Ատլետիկոն» հաջորդաբար վիճարկում են պատվավոր գավաթը, «Սևիլյան» անփոփոխ ու անխափան հաղթում է Եվրոպա Լիգան: Հիմա «Ատլետիկոն» ու «Սևիլյան» 9-րդ տուրում կմրցեն իրար հետ:
Անդալուսական ակումբը բավական բարձր տրամադրությամբ է մոտեցել խաղին: Նախորդ տուրում վերջապես վերջ է տրվել մրցակցի հարկի տակ առանց հաղթանակների անհավանական սերիային, որը ձգվում էր 22 խաղ: Այս պահին «Սևիլյան» երրորդն է և զիջում է միայն «Ռեալին» ու առաջատար «Ատլետիկոյին»: 9-րդ տուրի կենտրոնական խաղը անդալուսցիների կազմում բաց կթողնեն մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: ԲԵնուա Տրեմուլինասն ու Միկայել Կրոն Դելլին վնասվածք ունեն, Դանիել Կարիսուն ապաքինվել է, սակայն հանդիպմանը հայտավորված չէ: Նույնը վերաբերում է նաև Մատիաս Կրաննեվիտերին, ով ի դեպ պատկանում է հենց ատլետներին, և Հիրոսի Կյոտակեին: ՈՒրախալի լուրեր` Խոակին Կորրեան ու Տիմոտե Կոլոձեյչակը պատրաստ են խաղին, ինչպես նաև Լուսիանո Վիետտոն:
Դիեգո Սիմեոնեի լազարեթը գրեթե միշտ լեցուն է: Սակայն հուրախություն «հնդկացիների» երկրպագուների, կորուստներն այդքան էլ լուրջ չեն: Վնասվածք ստացողները գործնականում չեն համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Միգել Անխել Մոյա, Աուգուստո Ֆերնանդես, Ալեսիո Չերչի: Մտավախություն կար, որ Յան Օբլակը կարող է բաց թողնել այս հանդիպումը, սակայն Ռոստովի հետ չեմպիոնլիգյան դիմակայությունից հետո նրան պարզապես հանգստանալու հնարավորություն տրվեց: Գերազանց մարզավիճակ է հավաքել Սաուլը, ով հիմա պատրաստ է խաղալ 90 րոպե և առանց փոխարինման:
Քանի որ հանդիպումը մրցաշարային տեսանկյունից ունի կարևոր նշանակություն երկու թիմերի համար էլ, կանխատեսում եմ, որ պայքարն ընթանալու է մինչև վերջին գնդակը և գնդակներ կտեսնենք երկու կողմերի կատարմամբ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: