«Սևիլիա» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 23 հկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի 9-րդ տուրի «Սևիլիա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Մադրիդից եկած հյուրերը կարգի հաշվին հաղթանակ կտանեն: 

«Սևիլիան» իր համար անսպասելի երկու անընդմեջ արտագնա հաղթանակ տարավ: Վաղուց այդպես չէր եղել այս թիմի հետ: Տարուց ավել չէր կարողանում հաղթել դրսում, բայց ահա հիմա հաջողվեց հաղթել «Լեգանեսին» և Զագրեբի «Դինամոյին»: Բայց վերջերս եղա Ռոստովում և կենդանի հետևեցի Մադրիդի «Աթլետիկոյի» խաղին: Կարող եմ ասել, որ հիասքանչ տպավորության տակ եմ Սիմեոնեի թիմի խաղից: Հնարավոր է, դա նույնիսկ առավելագույնը չէ, որին ընդունակ է «Աթլետիկոն»: Նկատելի է, որ թիմը շատ լավ ֆունկցիոնալ վիճակում է: Անկախ նրանից, թե որտեղ է խաղում «Աթլետիկոն», տանը կամ դրսում, նրա մոտ այդուհանդերձ ամեն ինչ կարգին է:

Այս խաղի հաղթողը առաջատար կդառնա: Սա լրացուցիչ մոտիվացիա է թիմերի համար: Բայց համոզված եմ, որ ներկայիս «Աթլետիկոյի» ուժերի սահմանում է հաղթել «Սևիլիային» նույնիսկ «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Սիմեոնեի թիմը շատ լավն է: 2,05 գործակցով խաղադրույք եմ կատարում նրանց մաքուր հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 9-րդ տուր
18:15/23 հկտ
«Սևիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ