«Սևիլիա» – «Աթլետիկո». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 18 դկտ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Սևիլիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» միջև Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Իսպանական Լա լիգայի սիրահարներն այս մրցաշրջանում աստիճանաբար զրկվում են գլխավոր ինտրիգից՝ չեմպիոնական մրցավազքից։ Մադրիդի «Ռեալը» մրցակիցներից ավելի ու ավելի առաջ է անցնում թե՛ միավորներով, թե՛ ցուցադրած խաղով։ Փոխարենը, թեժ պայքար է սպասվում Չեմպիոնների լիգայի գոտում ամրապնդվելու համար։ Այդ պայքարի մասնակիցներից երկուսը՝ «Սևիլիան» և «Աթլետիկոն», կհանդիպեն 18-րդ տուրում։

Անդալուսյան ակումբն այս պահին «Ռեալի» գլխավոր հետապնդողն է և իր առաջիկա մրցակցին գերազանցում է հինգ միավոր։ Հասկանալի է, որ դերբիում պարտվելուց հետո «Աթլետիկոն» սխալվելու իրավունք արդեն չունի։ Նույն «Սևիլիան», համանուն քաղաքի մյուս թիմը՝ «Բետիսը», ինչպես նաև «Ռեալ Սոսյեդադը» բավականին լուրջ են տրամադրված։ Եվ դեռ պետք չէ այս պայքարից հանել «Բարսելոնային»։ Հետևաբար, «Սևիլիան» ու «Աթլետիկոն» ամեն ինչ կանեն միմյանց միջև խաղից առավելագույն միավորներով դուրս գալու համար։

Անդալուսցիները վերջին շրջանում տպավորիչ խաղ են ցուցադրում և գրանցում տպավորիչ հաղթանակներ։ Առաջատարից կրած նվազագույն տարբերությամբ պարտությունը չի փոխում պատկերը։ Իսկ «Ռամոն Սանչես Պիսխուանում» այս թիմին դիմակայելը ծանր գործ է բոլորի համար։

Մադրիդցիները երկու անընդմեջ պարտությունից հետո պարզապես պարտավոր են ռիսկի դիմել։ Դիեգո Սիմեոնեն հավանաբար հետ կմնա իր նախասիրած պրագմատիկ ֆուտբոլից և կփորձի արդյունավետ գործել Սևիլիայում։

Հակառակ ստանդարտ սպասումներին, կարծում եմ, որ թիմերը կուրախացնեն խփած գնդակներով։ Առաջարկում եմ ընտրել առնվազն երեք գոլի տարբերակը։ Գործակիցը ուղղակի ստիպում է ռիսկի գնալ։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:55/18 դկտ
«Սևիլիա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ