«Սևիլիա» — «Աթլետիկ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:15, 09 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Լա լիգայի 19-րդ տուրի «Սևիլիա» — «Աթլետիկ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա վաղը՝ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում անդալուսցիների հաղթանակի վրա:

Շաբաթվա ընթացքում «Սևիլիան» վերջապես կարողացավ հաղթել «Բետիսին»: Թիմերը հանդիպեցին Իսպանիայի գավաթի շրջանակներում, և «Սևիլիան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ: «Աթլետիկը» «Վիլյառեալի» դեմ թրիլլերային խաղում պարտվում էր 0:2 հաշվով, բայց վերջնական արդյունքում 3:2 հաշվով հաղթեց «դեղին սուզանավին»: Այս անգամ խաղադրույք եմ կատարում «Սևիլիայի» հաղթանակի վրա: Սեփական դաշտում նրանք շատ լավ են հանդես գալիս և գրեթե միավորներ չեն կորցնում: Դերբիում հաղթելուց հետո Ունայ Էմերիի թիմն ավելի էմոցիոնալ ու բարձր տրամադրությամբ է մոտենում առաջնության խաղին: Վերջին տարիներին «Աթլետիկն» այնքան էլ հաջող չի խաղացել «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Իհարկե, վերջերս բասկերը վատ ֆուտբոլ չեն ցուցադրում, բայց կարծում եմ, որ «Վիլյառեալի» դեմ խաղում շատ են հոգնել:

Խաղադրույք եմ կատարում «Սևիլիայի» հաղթանակի վրա: Գործակիցը բավականին հետաքրքիր է՝ 2,05:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 19-րդ տուր
21:15/9 հնվ
«Սևիլիա» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ