«Սևիլիա» – «Արսենալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 24 հկտ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Սևիլիա» – «Արսենալ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Միջազգային դադարից հետո պայքարի մեջ կրկին ակումբներն են: Ազգային առաջնություններին զուգահեռ նրանք վերսկսում են ելույթը նաև գլխավոր եվրագավաթում: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում սկսվում է խմբային փուլի երրորդ տուրը: Այսօր կխոսեմ B խմբի «Սևիլիա» – «Արսենալ» հանդիպման մասին:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում հետաքրքիր վիճակ է. իսպանական ու անգլիական ակումբները դեռ չեն հաստատում ֆավորիտի իրենց կարգավիճակը՝ առաջին հորիզոնական թողնելով «Լանսին»: Հենց ֆրանսիական ակումբին նախորդ տուրում պարտվեց «Արսենալը»: Թեպետ դա լրջորեն չհարվածեց լոնդոնյան ակումբի հավակնություններին, սակայն պարտությունը միշտ փոխում է տրամադրությունը և մոտեցումը հաջորդ խաղին: Միկել Արտետայի գլխավորած թիմը չհաղթեց նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղում, հետևաբար լի է վճռականությամբ շտկել պատկերը և վերադառնալ հաղթական ուղի:

«Սևիլիան», մրցաշրջանը ծանր սկսելուց հետո, կարծես, աստիճանաբար ուշքի է գալիս: Չեմպիոնների լիգայում անդալուսյան ակումբը խաղաղությամբ է բաժանվել «Լանսի» և ՊՍՎ-ի հետ: Լա լիգայի վերջին խաղում էլ Դիեգո Ալոնսոյի տղաները ոչ-ոքի խաղացին առաջատար Մադրիդի «Ռեալի» հետ: Միավորներ վաստակելու տեսանկյունից «Սևիլիան» դեռևս կաղում է, բայց արդեն ի զորու է կռիվ տալ ուժեղների հետ: Նման մի փորձության իսպանական թիմը կենթարկվի «Արսենալի» հետ մրցավեճում, որտեղ հաղթանակ տանելու համար բավական չի լինի միայն ջանքեր գործադրելը: Այս պահին «Արսենալն» ավելի կայացած ու վարպետ թիմ ունի և իրավմամբ համարվում է դիմակայության ֆավորիտը:

Եթե «Սևիլիայի» համար այս պահին չեմ համարձակվի ասել, որ պետք է դուրս գա այս խմբից, ապա «Արսենալը» դա պարտավոր է անել: Երկար բացակայությունից հետո վերադառնալ Չեմպիոնների լիգա, հայտնվել նման խմբում ու այնտեղ դուրս չգալ, կնշանակի կրկին հայտնվել կոտրած տաշտակի առջև: Հետևաբար, Արտետան Իսպանիայում գործին կմոտենա ամենայն լրջությամբ, և, կարծում եմ, դա կարտահայտվի խփած առնվազն երկու գնդակի տեսքով: Վստահ չեմ, որ երկու գոլը կապահովի «Արսենալի» հաղթանակը, բայց սևիլյացիների պաշտպանությունը երկու անգամ բացել լոնդոնյան ակումբը կարող է ինչպես պահածոն:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/24 հկտ
«Սևիլիա» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ