«Սևան» – «Ուրարտու»․ Տանտերերը չեն պարտվի

15:00, 26 հկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Սևանը» կընդունի «Ուրարտուին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Սևանը» չի պարտվի։

«Սևանի» արդյունքները վերջին խաղերում չեն տպավորում։ Թիմը վերջին 5 խաղում հաղթանակ չի տարել, բայց 3 գոլազուրկ ոչ ոքի է խաղացել։ «Սևանն» ավելի փորձառու ֆուտբոլիստներով է համալրված՝ այն դեպքում, երբ «Ուրարտուում» գերակշռում են երիտասարդ խաղացողները։ Այս առումով առավելությունը դաշտի տերերի կողմն է, սակայն հյուրերի երիտասարդներն էլ ցույց են տվել, որ կարող են պայքարել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերի դեմ խաղերում։

«Ուրարտուն» վերջին 5 խաղից հաղթել է միայն մեկում, այն էլ՝ «Նորավանքին»։ Հյուրընկալվելիս Ռոբերտ Արզումանյանի թիմը կարողացել է հաղթել նաև ԲԿՄԱ-ին։ Ավելի ուժեղ մրցակիցների դեմ արտագնա խաղերում թիմը չի կարողանում հաղթել։

Հաշվի առնելով, որ «Սևանը» լավ է գործում պաշտպանությունում, իսկ «Ուրարտուն» հյուրընկալվելիս այդքան էլ հաջող հանդես չի գալիս, ընտրում եմ՝ «Սևանի» ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․86 գործակիցը։

Օրդինար: Վերադարձ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/26 հկտ
«Սևան» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ