Սերենա Ուիլյամս — Յուլիա Պուտինցեվա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

17:00, 02 հնս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ Սերենա Ուիլյամս — Յուլիա Պուտինցեվա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Ղազախստանի ներկայացուցիչը կկարողանա պայքարել աշխարհի առաջին ռակետի հետ:

https://youtu.be/JtB5vgzpApg

Ողջույն բոլորին! Այսօր Յուլիա Պուտինցեվան կխաղա Սերենա Ուիլյամսի հետ: Կարծում եմ, որ 18,5-ից շատ գեյմ կխաղարկվի: Աղջիկները միասին մարզվել են Մուրատոգլու ակադեմիայում: Այնտեղ նրանք և հաշվով են խաղացել, և ուղղակի մարզվել են: Այնպես որ, կարելի է ասել՝ Պուտինցեվան բավական լավ գիտի Սերենայի խաղը: Մի քանի անգամ աղջիկները հանդիպել են, Յուլիան առաջին սեթում պայքարել է, բայց երկրորդում չի կարողացել: Հաշվի առնելով, որ Պուտինցեվան հողածածկի վրա լավ է խաղում, Սերենայի համար բավական անհարմար խաղաոճ ունի, կփորձի գցել տեմպը, կարող ենք ասել, որ նա կարող է պայքարել: Իհարկե, շատ բան կախված կլինի Ուիլյամսի մատուցումներից: Թվում է, որ կորցնելու առանձնապես ոչինչ Պուտինցեվան չունի, գումարած դրան, նա գիտի Սերենայի խաղը: Հնարավոր է, որ Ուիլյամսը մի փոքր անհանգստանա, քանի որ Պուտինցեվան կորցնելու ոչինչ չունի, և ժամանակ առ ժամանակ ռիսկի կդիմի: Կանաչ խոտածածկի վրա նրան այս տարի արդեն հաջողվել է հաղթել Վինուսին: Այժմ հերթը Սերենայինն է: Ամերիկուհուն հաղթելը բարդ կլինի, բայց պայքարել Յուլիան, անշուշտ, կարող է:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս, կանանց մենախաղ, 1/4 եզրափակիչ
17:00/2 հնս
Սերենա Ուիլյամս - Յուլիա Պուտինցեվա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ