Սերենա Ուիլյամս — Սվետլանա Կուզնեցովա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

21:00, 28 մրտ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Մայամիում ընթացող Premier կատեգորիայի կանանց մրցաշարի չորրորդ շրջանի Սերենա Ուիլյամս — Սվետլանա Կուզնեցովա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այս երեկո: Մեր փորձագետը կարծում է, որ ռուս թենիսիստուհին կարող է դիմադրություն ցույց տալ հզոր ամերիկուհուն:

Չէի սպասում, որ Սվետլանա Կուզնեցովան կարող է անցնել Կարոլին Գարսիային, բայց պարզվեց, որ ֆրանսուհին այնքան էլ պատրաստ չէր Կուզնեցովայի պտույտներին, երերաց որոշ պահերին, հասարակ սխալներ թույլ տվեց: Սերենա Ուիլյամսը դեռ այնքան էլ լավ չի խաղում: Այլ հարց է, որ ամեն պահի նա կարող է ավելացնել և ջախջախել ցանկացած մրցակցի: Այս մրցաշարում ամերիկուհու առաջին խաղերը տպավորիչ չէին:

Նախորդ տարի թենիսիստուհիները հանդիպեցին այս մրցաշարում: Սերենա Ուիլյամսը հեշտությամբ հաղթեց՝ 6:2, 6:3: Այն ժամանակ ամերիկուհին ավելի ուժեղ տեսք ուներ, չեմպիոն հռչակվեց: Կարծում եմ, որ այս անգամ Կուզնեցովան կարող է պայքար մղել: Հաղթել դժվար թե նրա մոտ ստացվի, բայց կռվել, պայքարել գոնե 1 սեթ հաղթելու համար Կուզնեցովան կարող է: Մակհեյլի և Դիյասի մոտ դա հաջողվեց: Չեմ բացառում, որ թենիսիստուհիները կարող են 3 սեթ խաղալ, բայց վստահ չեմ դրանում: Այդ պատճառով էլ պարզապես ենթադրում եմ, որ մրցակիցներն առնվազն 19 գեյմ կավարտեն: Սվետլանան ճնշվում է, երբ երիտասարդների դեմ է խաղում: Սերենան կարող է ռիսկի դիմել և հանգիստ գործել: Կուզնեցովան հասկանում է, որ նա չէ ֆավորիտը: Ազատություն ստանալաիս ռուս մարզուհին կարող է ամերիկուհու համար խնդիրներ ստեղծել:

Օրդինար: Հաղթած
WTA մրցաշար. Premier կատեգորիա. Մայամի, 4-րդ շրջան
21:00/28 մրտ
Սերենա Ուիլյամս - Սվետլանա Կուզնեցովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ