Սերենա Ուիլյամս — Կամիլա Ջորջի. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

05:30, 18 հնվ 2016
WTA-ի տարբեր մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, հայտնի ռուս թենիսիստուհի, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենախաղի առաջին շրջանի Սերենա Ուիլյամս — Կամիլա Ջորջի հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խաղը չի ձգձգվի:

Սերենա Ուիլյամսի մարզավիճակի մասին ոչինչ չգիտենք: Նա չկարողացավ շարունակել ելույթը Հոպմանի գավաթում և դրանից հետո ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Իհարկե, Սերենան ընդգծված ֆավորիտ է իտալացի Կամիլա Ջորջիի դեմ խաղում, ում ամերիկուհին 2 անգամ հաղթել է իր կարիերայի ընթացքում: Ջորջին Հոբարտում հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց Բուշարին: Թե ինչի է այժմ ընդունակ իտալուհին, դժվար է ասել: Մրցաշրջանը դեռ նոր է սկսվել: Կարծում եմ, որ Ջորջիի խաղաոճը շատ հարմար է Ուիլյամսի համար: Իտալացին շեշտը դնում է ուժեղ հարվածների վրա: Նա արագ խաղի սիրահար է: Ջորջին չի կարող հաղթել Ուիլյամսին: Իտալուհին հաճախ է ռիսկի դիմում ու սխալվում, եթե մարզավիճակը իդեալականից հեռու է: Գնդակ պահել Կամիլան չի սիրում: Ոչ մի շանս չեմ տեսնում Կամիլայի համար: Կարծում եմ, որ խաղում 19 գեյմից քիչ կլինի:

Օրդինար: Պարտված
Australian Open, 1-ին շրջան
05:30/18 հնվ
Սերենա Ուիլյամս - Կամիլա Ջորջի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ