Սերենա Ուիլյամս — Իրինա-Կամելիա Բեգու. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

19:00, 14 մյս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Հռոմում ընթացող Premier կարգի կանանց մրցաշարի կիսաեզրափակչի Սերենա Ուիլյամս — Իրինա-Կամելիա Բեգու հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում ռումինուհին կկարողանա պայքար մղել աշխարհի առաջին ռակետին: 

Սերենան շատ լավ անցկացրեց Սվետլանա Կուզնեցովայի հետ հանդիպումը, տվեց ընդամենը երկու գեյմ, բայց այստեղ կարծում եմ` իրենն ասեց այն հանգամանքը, որ վերջին խաղում Կուզնեցովան Մայամիում հաղթել էր Ուիլյամսին, և Սերենան առավելագույնս տրամադրվել էր և հասավ ռևանշի: Արդյո՞ք նա այդքան լավ կտրամադրվի նաև Բեգուի հետ խաղում. դժվար թե: Մակհեյլի և Ֆրիձամի հետ ամեն ինչ ավելի բարդ էր, թեև այդ թենիսիստուհիները զիջում են Կուզնեցովային: Միշտ շատ բան կախված է Սերենա Ուիլյամսի տրամադրությունից:

Բեգուն դեռևս ոչ մի սեթ չի պարտվել, իր համար շատ լավ խաղ է ցուցադրում: Վերջին երկու հանդիպումների երկրորդ սեթերը նրա համար հեշտ չընթացան, բայց այդուհանդերձ այն չխանգարեց հաղթանակ տանել: Սակայն Կասատկինան և Դոին Սերենա Ուիլյամս չեն: Մյուս կողմից, Բեգուն հաղթել է նաև Ազարենկային` այդ խաղում հասնելով գրեթե բոլոր գնդակների հետևից: Իհարկե, Ուիլյամսը Ազարենկայից ավելի ուժեղ է հարվածում, բայց Բեգուն ևս կարող է խաղալ հզոր հարվածներով, նրա մատուցումը վատը չէ, էյսեր կարողանում է տալ:

Կրկնում եմ, գրեթե ամեն ինչ կախված է Սերենա Ուիլյամսից, բայց եթե Բեգուն չկոտրվի և իր խաղով ձգի ամերիկացուն, պայքար կլինի: Նկատելի էր, որ Ուիլյամսը շատ էր ցանկանում հաղթել Կուզնեցովային, տրամադրվել էր այդ հանդիպման վրա: Հնարավոր է` Բեգուի հետ խաղում նրան չբավականացնի կենտրոնացվածությունը: Ենթադրում եմ, որ աղջիկները 18,5 գեյմից շատ կխաղան:

Մի՜ մոռացեք գրանցվել կայքում և ներքևում մասնակցել քվեարկությանը: 

Օրդինար: Պարտված
WTA մրցաշար. Premier կարգ. Հռոմ. կիսաեզրափակիչ
19:00/14 մյս
Սերենա Ուիլյամս - Իրինա-Կամելիա Բեգու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ