Սերենա Ուիլյամս — Ագնեշկա Ռադվանսկա. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

06:00, 19 մրտ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Ինդիան-Ուելսում անցկացվող Premier կատեգորիայի մրցաշարի կիսաեզրափակչի Սերենա Ուիլյամս — Ագնեշկա Ռադվանսկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում, որ առաջիկա խաղը երկար ընթացք կունենա: 

https://youtu.be/QDUilwGsdlU

Ողջույն բարեկամներ ! Սերենա Ուիլյամսը խաղալու է Ագնեշկա Ռադվանսկայի հետ: Ենթադրաբար այս խաղում կլինի 19,5 գեյմից շատ: Իմ կարծիքով` Ագնեշկա Ռադվանսկան այժմ շատ լավ մարզավիճակում է: Իսկ ահա Սերենա Ուիլյամսը սկզբունքորեն շատ անկանխատեսելի աղջիկ է: Երբ նա խաղում է ողջ ուժերով, նրա դժվար է դիմակայելը: Հավասարի պես խաղալու համար Ռադվանսկան հնարավորություններ կգտնի այն գեյմերում, որոնցում նա է մատուցում կատարելու: Ընդհանրապես Ռադվանսկան շատ լավ է խաղարկում գնդակը: Այս կորտերում նա անթերի է գործում: Նկատելի է, որ մարզավիճակ է հավաքել ու վստահություն ձեռք բերել սեփական ուժերում: Նա կարող է ռիսկի դիմել, վերջիվերջո անձնական հանդիպումներով զիջում է 0:9 հաշվով: Մի քանի անգամ պայքար է ընթացել նրանց միջեւ, եւ այս անգամ նույնպես կարող է հետաքրքիր հանդիպում ստացվել:

Օրդինար: Հաղթած
WTA մրցաշար. Premier կատեգորիա. Ինդիան-Ուելս. կիսաեզրափակիչ
06:00/19 մրտ
Սերենա Ուիլյամս - Ագնեշկա Ռադվանսկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ