Սերենա Ուիլյամս — Անժելիկա Կերբեր. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

17:00, 09 հլս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի կանանց մենախաղի եզրափակիչ Սերենա Ուիլյամս — Անժելիկա Կերբեր հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ամերիկուհուց հաղթանակի համար 2 սեթ կպահանջվի:

https://youtu.be/lEePKxB2tQI

Ողջույն սիրելիներս! Ահա և հասանք Ուիմբլդոնի կանանց եզրափակչին: Մի փոքր կրկնություն կլինի՝ ինչպես Australian Open-ի եզրափակիչը: Սերենա Ուիլյամսն ընդդեմ Անժելիկա Կերբերի: Կարծում եմ, որ արդյունքները կզարմացնեն մեզ: Իհարկե, Սերենա Ուիլյամսը 2 սեթում կհաղթի: Չգիտեմ, հնարավոր է, որ դա ինչ-որ մեկի համար մեծ անակնկալ է: Վախենում եմ, որ Անժելիկա Կերբերը գեյմերի ժամանակ կկենտրոնանա իր մատուցումների վրա: Վինուսի հետ խաղում նա շատ կրկնակի սխալ թույլ տվեց: Իսկ Սերենան հաճախ չի սխալվում, ինչպես Վինուսը: Նա երեկ 2 սեթում ֆենոմենալ հաղթանակ տարավ: Վեսնինայի դեմ նա բոլոր մատուցումներն անցկացրեց առաջին փորձից: Առավելագույնը 2-3 ոչ պարտադիր սխալ ամեն սեթում: Սերենան չի սիրում նույն մրցակցին 2 անգամ անընդմեջ պարտվել, մանավանդ մեծ մրցաշարերի եզրափակիչներում: Կարծում եմ, որ նա հատուկ է տրամադրված Կերբերի դեմ: Հավանաբար արժե ինչ-որ լավ բան էլ Կերբերի մասին ասել: Իհարկե, նա հետին գծում հրաշալի է պահում գնդակը, լավ է շարժվում: Նրա ոտքի մկանները զարգացած են: Իսկ Սերենայի մո՞տ: Իսկ Սերենայի զինանոցում մատուցում և ընդունում կա: Այնպես որ, գերմանացու երկրորդ մատուցումից հետո նա միանգամից կորտ կմտնի, դժվար թե հաֆկորտ: Սերենան կշարժվի և կպայքարի ամբողջ ուժով:

Վախենում եմ, որ Կերբերը ճնշման տակ կլինի, և Սերենան վերջապես կհաղթի կարիերայի 22-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարում, այդ ցուցանիշով հավասարվելով Շտեֆի Գրաֆի արդյունքին: Եվ ընդհանրապես, Սերենան 2:0 հաշվով կհաղթի եզրափակչում:

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, կանանց եզրափակիչ
17:00/9 հլս
Սերենա Ուիլյամս - Անժելիկա Կերբեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0