Սերբիա – Շվեյցարիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 02 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Սերբիա – Շվեյցարիա աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շվեյցարիայի հավաքականը հիանալի պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրեց Բրազիլիայի հետ խաղում, սակայն մրցակցի բարձր կարգն իր խոսքն ասաց. 0։1 հաշվով պարտությունը գործնականում ոչինչ չփոխեց մրցաշարային աղյուսակում, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում Սերբիայի ու Կամերունի հավաքականները մարտական ոչ-ոքի գրանցեցին ու հիանալի հնարավորություն տվեցին մրցակցին նույնիսկ ոչ-ոքիի դեպքում շարունակելու պայքարը։ Մուրատ Յակինի հավաքականն այս Մունդիալում գործում է զուսպ, համակարգված ու հավաքված։ Նման մրցակցի հետ խաղում Սերբիային իհարկե հեշտ չի լինի։

Դրագան Ստոյկովիչն արդեն հասցրել է զարմացնել բոլորին իր որոշումներով. Կամերունի հետ խաղում, երբ պետք էր գոլ խփել, Ստոյկովիչը դաշտ դուրս չի բերում Լուկա Յովիչին ու Դուշան Վլախովիչին։ «Ինչու՞» հարցի պատասխանը դեռ ոչ ոք չի ստացել։ Վլախովիչի պարագայում կա 2 վարկած, որոնցից մեկը կապված է վնասվածքի հետ, որից «Յուվեի» հարձակվողը դեռ չի ապաքինվել։ Երկրորդ տարբերակը շրջանառվում էր վերջին օրերին իբրև Վլախովիչը հանդիպում է իր թիմակից Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ։ Հարձակվողը շտապել է հերքել այդ շշուկները, սակայն դրանից ոչ մի հստակություն չի մտնում նրա՝ դաշտ դուրս չգալու վերաբերյալ։ Մունդիալի ընտրական մրցաշարում Վլախովիչը գերազանց հանդես եկավ Դուշան Տադիչի կողքին, սակայն առանց նրա հավաքականն այլ՝ ավելի անատամ տեսք ունի։

Նման հանգամանքները հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ Շվեյցարիան կօգվի ընձեռված խառնաշփոթից ու առնվազն մեկ գնդակ մրցակցի դարպասը կուղարկի։ Միևնույն ժամանակ համակարգված խաղը նրանց թույլ կտա խուսափել պարտությունից։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/2 դկտ
Սերբիա – Շվեյցարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ