Սերբիա — Ռուսաստան. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 05 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Մոնտե-Կարլոյի «Լուի II» մարզադաշտում կայանալիք Սերբիա — Ռուսաստան ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Ռուսաստանի հավաքականն ուշքի կգա Չեխիայից կրած պարտությունից և արդյունավետ խաղում հաղթանակ կտանի: 

Ռուսաստանի հավաքականը լավ սկսեց չեխերի հետ հանդիպումը, բայց վատ վերջացրեց: Երբեմն այդպես պատահում է խոշոր մրցաշարերին նախապատրաստվելու ժամանակ: Հավանաբար, իրենն ասեց այն հանգամանքը, որ Սլուցկու թիմն այժմ ծանրաբեռնվածության տակ է: Չեխերի նախապատրաստության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց խաղի վերջնում նրանք ավելի թարմ էին երևում: Գումարած դրան` փոփոխությունները չուժեղացրեցին Ռուսաստանի հավաքականի խաղը: Սերբերի հետ Ռուսաստանն ավելի հետաքրքիր պետք է խաղա, ժամանակը պետք է նրանց բավականացնի: Ամենայն հավանականությամբ, կազմն օպտիմալ կլինի: Սերբիան այժմ այդքան էլ լավ տեսք չունի: Թեև թիմում շատ են բարձրակարգ խաղացողները` Իվանովիչը, Կոլարովը, Տադիչը, Միտրովիչը, բայց խաղ չկա: Ամեն մեկն իր ֆուտբոլն է խաղում: Մարզիչները մշտապես փոխվում են, ինչ-որ կոնֆլիկտներ հետապնդում են սերբերին: Այսպիսի իրավիճակում չի հաջողվում նորմալ խաղ ցուցադրել: Պետք չէ զարմանալ, որ հերթական խոշոր մրցաշարը կընթանա առանց Սերբիայի: Այժմ նրանք առանձնահատուկ մոտիվացիա չունեն, իսկ Ռուսաստանը ցանկանում է Եվրո-2016-ից առաջ բարձրացնել իր տրամադրությունը և հաղթել:

Խաղադրույք եմ կատարում Ռուսաստանի հավաքականի վրա: Նաև առաջարկում եմ խաղալ տոտալ 2,5-ից շատ գոլով: Սերբերն առանձնապես չեն պատրաստվում փակվել, ինչ-որ փորձարկումներ են կատարելու: Փակ խաղ չի լինելու: Բացի այդ, Ռուսաստանի հավաքականի թույլ տեղը պաշտպանությունն է:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/5 հնս
Սերբիա - Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/5 հնս
Սերբիա - Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ