Սենեգալ – Նիդերլանդներ։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Նիդերլանդների հավաքականն Ա խմբի անխոս ֆավորիտն է։ «Նարնջագույններն» իրենց կազմով առնվազն 2 անգամ ավելի ուժեղ են մրցակիցներից։ Ոչ Կատարը, ոչ Սենեգալը, որ էլ Էկվադորը դժվար թե կարողանան ոտք մեկնել Լուի վան Գալի թիմնի հետ։ «Երկաթյա կակաչի» գլխավորությամբ Նիդերլանդները վաղուց չեն պարտվում։ Վերջին պարտությունը Դեպայն ու ընկերները կրել են հեռավոր 2021 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում՝ ճանապարհը զիջելով Չեխիային։ Դրանից հետո հոլանդացիներն անպարտելի են վերջին 15 խաղում։ Հատկապես տպավորիչ է Վան Գալի թիմի ցուցանիշն առջևի գծում։
Սենեգալը մինչև բոլորովին վերջերս ընկալվում էր որպես իր խմբի թաքնված ֆավորիտ. աֆրիկացիները գերազանց հանդես եկան Աֆրիկայի ազգերի գավաթի վերջին խաղարկությունում՝ երկարատև դադարից հետո նորից գլխավերևում պահելով պատվավոր մրցանակը։ Այդ հաղթանակում իր անվիճելի ներդրումն ունի Սադիո Մանեն։ Թիմի առաջատարն անկասկած կփայլեր առաջիա ԱԱ-ի ընթացքում, սակայն «Բավարիայի» կազմում ստացած ցավալի վնասվածքը մեզ զրկելու է նրա խաղը վայելելու հնարավորությունից։ Մարզչական անձնակազմը նրան ընդգրկել էր վերջնական հայտացուցակում՝ հույսով, որ Մանեն գոնե կկարողանա փոխարինման դուրս գալ, սակայն հավաքականի բժիշկը պաշտոնապես հաստատեց. Մանեն չի հասցնի ապաքինվել ու առաջիկայում կվիրահատվի։
Առանց Մանեի էլ Սենեգալը կարող է, իհարկե, պայքարել՝ մանավանդ որ իր թիմում ունի մեկ այլ գերաստղ՝ ի դեմ «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի։ Նա կփորձի անել ամեն ինչ իր թիմի դարպասը առավելագույնս անառիկ պահելու համար։ Չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի, բայց Վան Գալի թիմի պաշտպանության նյարդերի հետ միանշանակ կխաղա ու նույնիսկ 1 գոլ կխփի, բայց ոչ ավելին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: