«Սելթիկ» – «Սլովան»։ Կանխատեսում և խաղադրույք
«Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Բրատիսլավան ներկայացնող ակումբը կամային որակներ դրսևորեց որակավորման փլեյ-օֆֆ փուլում։ «Միտյուլանի» հետ պատասխան խաղի 81-րդ րոպեին «Սլովանը» պարտվում է 2 գնդակի տարբերությամբ, բայց կարողացավ 5 րոպեում 2 գոլ խփել։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Ծիծաղելի է, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խաղացող ֆուտբոլիստը հանդես չի գալիս իր երկրի ազգային հավաքականում, բայց դա այլ պատմություն է, վերադառնանք առաջիկա խաղին։
Անկասկած, «Սելթիկը» հանդիպման ֆավորիտն է, սակայն ինձ համար անհետքրքիր կլինի այս խաղի համար «Սելթիկից» կախված կանխատեսում անելը։ Ընտրում եմ «Սլովանի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Հյուրերը կփորձեն օգտվել մրցակցի սխալներից և հակագրոհներից։ Բարսեղյանը, Ստրելեցը կարող են արագ գրոհներից մեկն ավարտել գոլով։ Բացի այդ, ստանդարտ դիրքերը ևս կարող են օգնել հյուրերին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: