«Սելթիկ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ հանդիպման առաջին գոլը կխփի Սերխիո Ագուեռոն:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խաղարկությունը կշարունակվի նաև այսօր: Իմ ուշադրությունն անկասկած գրավում է բրիտանական հիասքանչ դիմակայությունը: «Սելթիկ Պարկ» մարզադաշտում տեղի համանուն թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Շոտլանդիայի չեմպիոնը խմբային փուլի առաջին տուրում ծանրագույն գոլային կարկուտի տակ ընկավ Կատալոնիայում: «Սիթին» իր հերթին տանը ջախջախել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Հիմա` ո՞վ կհաղթի հաջողակների ու անհաջողակների դիմակայությունում:

«Քաղաքաբնակները» խաղին մոտենում են հիանալի տրամադրությամբ: Մեկնարկային 10 խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տարել է նույնքան հաղթանակ և բաց է թողել միայն 6 գնդակ: Փոխարենը մրցակցի դարպասը գրավել է 30 անգամ: Կարելի է՞ մրցել նման թիմի հետ: Այո, եթե այդ թիմն ունի կադրային խնդիրներ: Նախ և առաջ պետք է հազարերորդ անգամ նշել, որ խաղին չի մասնակցի ավագ Վենսան Կոմպանին: Բելգիացի պաշտպանը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, իսկ ահա Կևին Դը Բրոյնը նոր է վնասվածք ստացել և չի կարողանա օգնել թիմին: Քանի որ առաջիկայում սպասվում է ներքին առաջնության «Տոտենհեմի» հետ կարևորագույն խաղ, Գվարդիոլան գուցե խաղադաշտ չբերի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների:

Վերջին շրջանում շոտլանդական ֆուտբոլի մակարդակը մի փոքր նվազել է, բայց հուսանք, «Գլազգո Ռեյնջերսի» առկայությունը մի փոքր կհետաքրքրացնի «Սելթիկի» գոյությունը ներքին առաջնությունում: Կելտերի` ուժեղ մրցակիցների բացակայության գլխավոր հետևանքը «Բարսայի» հետ խաղն էր: «Սելթիկը» բաց թողեց 6 գնդակ: Հիմա ֆուտբոլիստները կփորձեն վերականգնել իրենց հեղինակությունը: Հիմնական դարպասապահ Դորիուս Դե Վրիսի առողջական վիճակը կասկածի տեղիք է տալիս: Դեդրիկ Բոյատան այս հանդիպումը ևս բաց կթողնի: Ֆուտբոլիստ, ով 2007-2015 թթ. պատկանել է «Սիթիին»:

Քանի որ վերջերս, Սերխիո Ագուերոն ցույց է տալիս գերազանց ու ամենակարևորն արդյունավետ ֆուտբոլ, ապա կանխատեսում եմ, որ հենց այս ֆուտբոլիստն էլ կխփի խաղի առաջին գնդակը:

Խաղի առաջին գոլ – Սերխիո Ագուերո – 2,77 գործակից

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/28 սպտ
«Սելթիկ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ