«Սելտա» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Անկեղծ ասած չեմ սիրում միդ-ուիքյան խաղերի վերաբերյալ կանխատեսումներ անել, քանի որ պետք է հաշվի առնել, թե ով երբ է խաղացել, ով է ավելի լավ վերականգնվել: Իհարկե հնարավոր չէ միշտ գուշակել, բայց առանց Լա լիգայի հերթական տուրի կանխատեսումների չի լինի:
Տուրի ամենադիտարժան խաղը «Սելտա» — «Վիլյառեալ» դիմակայությունն է: Սա Պրիմերայի 4-րդ և 5-րդ հորիզոնականներում ընթացող թիմերի միջև հանդիպում է: Վերջերս «Վիլյառեալը» շատ քիչ է բաց թողնում: Մարսելինո Տորալի թիմը պաշտպանությունում բարելավել է խաղը, բայց վտանգավոր պահեր «դեղին սուզանավի» դարպասին լինում են: Կիրակի «Լևանտեն» 1 շատ լավ պահ ունեցավ: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես «Լևանտեն» գոլ չխփեց: Վտանգավոր տուգանային հարվածը կարելի էր ավելի լավ օգտագործել: Բայց այն, որ «Վիլյառեալը» Պրիմերայում վաղուց բաց չի թողնում, փաստ է:
Բայց հիմա «Վիլյառեալը» պետք է մրցի «Սելտայի» դեմ, որը վերջապես մարտական տեսքով է հանդես գալու: Գրեթե բոլոր խաղերում վիգոցիները գոլ են խփում: Նոլիտոն վերջապես վերադարձավ և հաղթական գոլ խփեց «Խետաֆեի» դարպասին: Հիմա նույնիսկ ընտրության հնարավորություն ունի Բերիցիոն: Տանը «Սելտան» միշտ ագրեսիվ, արդյունավետ ու ուրախ ֆուտբոլ է խաղում, իսկ «Վիլյառեալը» վերջերս նախընտրում է 2-րդ համարով գործել: Նման ֆուտբոլը ձեռնտու է «Վիլյառեալին», քանի որ թիմը կարող է արագ բացվել և խաղալ հակագրոհների վրա: Ադրիան Լոպեսը շարք է վերադարձել:
Այնպես որ, կփորձեմ 1,84 գործակցով խաղալ «երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա: Նույնիսկ առաջին շրջանի խաղում այս տարբերակն աշխատեց, չնայած «Վիլյառեալը» բավական երկար ժամանակ 10 հոգով էր խաղում: Այնտեղ «Սելտան» 2:1 հաշվով առավելության հասավ՝ հաղթական գոլը խփելով խաղավերջին: Երկու խաղացող թիմեր են: Այո, «Վիլյառեալը» վերջերս հազվադեպ է գոլ բաց թողնում, բայց միշտ չի կարող այդպես շարունակվել: Մի՞թե «Սելտան» չի կարող տնային խաղում գրավել «դեղին սուզանավի» դարպասը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: