«Սելտա» — «Վիլյառեալ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
Իմ կարծիքով` սա հիանալի խաղ է «երկուսն էլ կխփեն» խաղադրույքի համար: «Վիլյառեալը» նախորդ տուրում հանգիստ տվեց երկու հիմնական հարձակվողներին: Բակամբուն փոխարինման դուրս եկավ հանդիպման վերջին րոպեներին, իսկ Սոլդադոն ընդհանրապես մնաց պահեստայինների նստարանին, բայց եւ նրանց բացակայության պայմաններում «Վիլյառեալը» կարողացավ վառ խաղ ցույց տալ հարձակման գծում եւ հաղթել «Լեւանտեին» 3:0 հաշվով:
«Սելտան» հարձակման գծի առաջատար Նոլիտոյի վերադարձի հետ մեկտեղ վերակենդանացավ: Նախորդ տուրում նա փոխարինման դուրս եկավ հանդիպման վերջին քառորդում եւ հաղթական գոլ խփեց: «Սելտան», եւ «Վիլյառեալը» համարձակ ու հարձակվողական թիմեր են, որոնք առջեւի գծում ունեն իրենց կատարողները եւ ռմբարկուները: Այնպես որ, սա գոլերի համար խաղ է:
Կարելի է բարձր գործակցով ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն ու ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, սակայն 1:1 հաշիվը լիովին հնարավոր է: «Սելտայի» եւ «Վիլյառեալի» միջեւ վերջին 3 խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով: Եվ դրանցից ոչ մեկում թիմերը ոչ-ոքի չեն խաղացել ու ի դեպ, թիմերը խփած երկու գնդակներով չեն սահմանափակվել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: