«Սելտա» — «Սևիլիա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Իհարկե, բարդ է կանխատեսել մեկ շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հանդիպող թիմերի խաղը: Առաջին հանդիպումը ավարտվեց «Սևիլիայի» ջախջախիչ հաղթանակով (4:0): Նման արդյունքից հետո Վիգոյի թիմից պետք չէ ոչինչ սպասել: Կարծում եմ, որ հանգիստ խաղ կընթանա: Թիմերը կփորձեն զսպել էմոցիաներն ու խնայել ուժերը՝ դրանք Լա լիգայում օգտագործելու համար: Հավանաբար թիմերը խաղադաշտ դուրս կգան կիսապահեստային կազմերով: Ամեն ինչ վճռված է այս դիմակայությունում: «Սելտան» ցանկանում է հաղթել և բարձրացնել թիմում տիրող տրամադրությունը: Գոլային հրավառության չեմ սպասում: Կարծում եմ, որ 2 գոլից ավել չի խփվի: Հնարավոր է, որ կրկին ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ գրանցվի: Չեմ բացառում նաև թիմերից մեկի նվազագույն հաշվով հաղթանակը: Իմաստ չեմ տեսնում մինչև վերջ պայքարելու և ուժեր վատնելու մեջ, «Սելտային» նույնիսկ հրաշքը չի օգնի, իսկ թարմությունը «Բարսելոնայի» դեմ «Նոու Կամպում» կայանալիք առաջիկա խաղում օգտակար կլինի վիգոցիների համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: