«Սելտա» – «Սևիլիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:15, 30 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սելտա» – «Սևիլիա» Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անհնար է պատկերացնել ավելի հետաքրքիր հանդիպում Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում, քան «Սելտա» – «Սևիլիա» դիմակայությունը։ Այո, իհարկե, կա կատալոնյան դերբի, բայց «Սելտան» ու  «Սևիլիան» այս պահին մրցաշարային աղյուսակի նկուղում են, ու պարտվողն Ամանորը կդիմավորի վտանգավոր գոտում։

Երկու թիմերն էլ Մունդիալի ընթացքում հայտարարված դադարի ընթացքում ցույց տվեցին իրենց լավագույն կողմերը՝ բոլոր խաղերում գրանցելով դրական արդյունք։ Կայացած 4 խաղերից 2-ը կրում էին ընկերական, 2-ը՝ «Արքայական» բնույթ։ Անդալուսիայի ու Վիգոյի գլխավոր թիմերը հանգիստ դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Այս հանգամանքը չի կարող չուրախացնել հատկապես «Սևիլիայի» երկրպագուներին, որոնք օգոստոսից այս կողմ ուրախանալու առիթ քիչ են ունեցել։ Առաջնության վերջին 5 խաղում 0 հաղթանակ և անփառունակ ելույթներ Չեմպիոնների լիգայում։ Բնականաբար, մարզչական փոփոխությունը միայն ժամանակի հարց էր. Յուլեն Լոպետեգիին փոխարինած Խորխե Սամպաոլիի վերադարձն Անդալուսիա նշանավորվեց միայն 2 հաղթանկով։

«Սելտան» նույնպես չի փայլում. առաջնությունում վերջին հաղթանակը գրանցվել է հոկտեմբերի 2-ին՝ «Բետիսի» հետ խաղում, իսկ «Ալմերիայից» կրած խոշոր պարտությունից հետո ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվեց ու այստեղ նույնպես տեղի ունեցավ մարզչական փոփոխություն. Էդուարդո Կոուդետին փոխարինեց պորտուգալացի Կառլոս Կարվախալը, որի հետ Լա լիգայում «Երկնագույնները» անցկացրել են 1 հանդիպում՝ գոլազուրկ ոչ-ոքի գլորելով «Ռայո Վալեկանոյի» հետ։

Այս թիմերի միջև կայացած նախորդ խաղերում գրանցվել է խոշոր հաշիվ։ Վերջին 5 խաղերից 4-ում առնվազն 3 գնդակ 2 թիմերը խփել են։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ այս ավանդույթը կշարունակվի, քանի որ պաշտպանությունում առկա հսկայական խնդիրները և մարզչական փոփոխությունն այլ ելք չի թողնում։ Սամպաոլիի թիմին կհամարեի ֆավորիտ, սական, վնասվածք ստացած ու որակազրկված ֆուտբոլիստների թիվը վախեցնում է. Կորոնան, Դիլեյնին, Մարկաոն, Պապու Գոմեսն ու Ալեքս Տելեսը վնասվածք ունեն, Մոնտիելը, Ռակիտիչը և Նիազուն որակազրկված են։ Այսքանով հանդերձ ենթադրում եմ, որ «Սելտան» տնային խաղում ոչ միայն գոլ կխփի, այլև չի պարտվի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
22:15/30 դկտ
«Սելտա» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ