«Սելտա» — «Սեւիլիա». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

21:15, 07 փտր 2016
Հայտնի «Картавый футбол» օնլայն-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Սելտա» — «Սեւիլիա» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում նրա վրա, որ «Սեւիլիան» կօգտվի մրցակցի բաց խաղից եւ կհաղթի: 

Աշխույժ խաղ է ընթանալու: Թիմերը հանդիպում են ե՛ւ առաջնությունում, ե՛ւ գավաթի խաղարկությունում: Կասեմ այն, ինչը ասել եմ գավաթային հանդիպումից առաջ: «Սեւիլիան» ուժեղ է «Սելտայից»: Գավաթային եւ ոչ գավաթային հանդիպումների միջեւ տարբերություն կա. «Սեւիլիան» ավելի ուժեղ է խաղում գավաթային խաղերում, բայց «Սելտան» այժմ ավելի շահավետ է համարում մեծ գումարներով իր երկու-երեք ֆուտբոլիստներին վաճառելը եւ հույս ունի, որ Ժոզե Մոուրինյոյի («Մանչեսթեր Յունայթեդ) եւ Պեպ Գվարդիոլայի («Մանչեսթեր Սիթի) ժամանմամբ՝ այս թոփ-ակումբները մեծ հաճույքով կուզենան իրենց գումարները ծախսել:

Այստեղ տեսնում եմ «Սեւիլիայի» հանգիստ հաղթանակը: «Սելտան» կաշխատի իր հարձակվողական ֆուտբոլը ցույց տալ ու խաղալ իր առաջատարների ուժեղ որակների հաշվին: Դեպքերի նման ընթացքը հարմարավետ է «Սեւիլիայի» համար, Կոնոպլյանկան ինչպես արել է իր գործը, այնպես էլ կանի, իսկ Ունաի Էմերին ինչպես համարվում է իսպանացի լավագույն մարզիչներից մեկն, այնպես էլ կմնա: Այնպես որ, «Սեւիլիան» կհաղթի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
21:15/7 փտր
«Սելտա» - «Սեւիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ