«Սելտա» — «Սեւիլիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Կարծում եմ՝ կասկած չկա, թե այս զույգից ով է դուրս գալու Իսպանիայի գավաթի եզրափակիչ, բայց այժմ խոսքն առաջնության մասին է: Չէի սպասում, որ «Սելտան» այդքան խոշոր հաշվով կպարտվի «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Կարծում էի, որ գոնե մեկ գոլ կխփի: Բայց թիմի նախկին խաղացող Միքայել Կրոն-Դելիի գոլը գործնականում ոչնչացրեց գալիսյան ակումբի բոլոր հույսերը գավաթի միջոցով մասնակցելու եվրագավաթներին: «Սեւիլիան» իրար ետեւից երկու գեղեցիկ գոլեր խփեց, ճիշտ է՝ դեռ 11-մետրանոց էլ չիրացրեց: Բայց այդ երկու գոլերով ամեն ինչ վերջացավ: Դրանից հետո «Սելտան» սկսեց արդեն քանդվել: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց Կրոն-Դելիի գոլը անհրաժեշտ չէր: Ե՛վ իմ խաղադրույքը չաշխատեց, եւ այն դեպքում ինչ-որ ինտրիգ կպահպանվեր: Իսկ այսպես դանիացին իր նախկին խաղընկերներին դատապարտեց:
Բայց այժմ եվրագավաթներում ամրապնդվելու համար «Սելտային» մնացել է մեկ հնարավորություն՝ դա առաջնությունն է: Իհարկե, տանը պետք է աշխատել առավելագույն քանակով միավորներ վաստակել: Բայց «Սեւիլիան» սիրում է բաց ֆուտբոլ խաղացող թիմերի եւ օգտագործում է ազատ տարածությունները: Հավանաբար՝ այս խաղում եւս Գամեյրոն շանսեր կունենա, սեւիլիացիները այլ արագ խաղացողներ եւս ունեն: Չգիտեմ՝ կխաղա Կոնոպլյանկան թե ոչ, բայց այլ խաղացողներ եւս կան:
«Սելտան» առաջ է նետվելու, թիմն իր շանսերը կունենա, ինչպես նաեւ մեծ մոտիվացիա կա: Ողջ հարցը իրացնելու մեջ է: Այս խաղի համար «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը բավականին լավն է: 0:4-ից, այսպիսի ուժեղ հարվածից հետո «Սելտան կաշխատի նախկին խաղը ցույց տալ ու ռեւանշի հասնել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: