«Սելտա» – «Ռեալ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 21 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Սելտա» – «Ռեալ Մադրիդ» Իսպանիայի առաջնության 2-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի նոր մեկնարկած առաջնության մեկնարկում երկրորդ անընդմեջ հանդիպումը կանցկացնի հյուրընկալվելիս։ Առաջինն ավարտվել է «Ալմերիայի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակով։ Վիգոյում «Սելտայի» դեմ խաղում «Սերուցքայինների» համար նույնպես խնդիրներ կառաջանան։

«Սելտան» սեփական խաղադաշտում առաջին խաղում ընդունել էր «Էսպանյոլին»։ Էդուարդո Կուդետի թիմը հաղթում էր 2։1 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին 11 մետրանոցի պատճառով կորցրեց հաղթանակը. ի վերջո՝ ոչ-ոքի 2-2: Թվում էր՝ Վիգոն կորցրեց երկու միավոր, բայց իրականում «Սելտան» այդքան էլ արժանի չէր հաղթանակի։ Ըստ XG վիճակագրության, խաղում թիմը ստեղծել է ընդամենը 0,35 գոլային պահ:

«Սերուցքայիններն» ազգային առաջնության առաջին տուրի հանդիպումն անցկացրին «Այնտրախտի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար հաղթական խաղից հետո, ուստի զարմանալի չէ, որ նրանք մի փոքր ուշ մտան խաղի մեջ։ «Ալմերիայի» հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո Անչելոտիի թիմը զիջում էր 0։1 հաշվով։ Սակայն երկրորդ խաղակեսում Մադրիդի թիմը 2 գոլ խփեց ու բարդ հաղթանակ տարավ։ Հատկապես տպավորիչ էր փոխարինման մտած Ալաբայի դիպուկ հարվածը տուգանայինից։

Մադրիդի «Ռեալը» Վիգոյում հաղթել է նախորդ 4 խաղում։ Չեմ տեսնում որևէ պատճառ 5-րդ անընդմեջ հաղթանակը չգրանցելու համար։ Միևնույն ժամանակ, «Սելտան» լավագույն տպավորությունը չթողեց «Էսպանյոլի» հետ հանդիպմանը և այժմ այն թիմը չէ, որն ունակ է միավորներ խլել այս «Ռեալից»։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
00:00/21 օգս
«Սելտա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ