«Սելտա» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 17 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա լիգայի 21-րդ տուրից հետաձգված «Սելտա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Սելտան» գոլ կխփի, բայց չի խուսափի պարտությունից :

«Բալայդոս» մարզադաշտում կայանալիք հանդիպումն այս մրցաշրջանում «Ռեալի» 3 եզրափակիչներից առաջինն է: Այսօր շատ բան է որոշվելու: Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտ, և այսօր հաղթելու դեպքում էլ ավելի կմոտենա բաղձալի չեմպիոնությանը: Երկրորդ եզրափակիչը Լա լիգայի 38-րդ տուրն է, որտեղ հյուրընկալվելիս «Մալագային» հաղթելու դեպքում Զիդանի թիմը պաշտոնապես չեմպիոն կդառնա: Դե իսկ 3-րդ եզրափակիչը Չեմպիոնների լիգայում է՝ «Յուվեի» դեմ:

Բայց… այս 3 հանդիպումներից և ոչ մեկը «սերուցքայինները» սեփական հարկի տակ չեն անցկացնելու: Ինչ վերաբերում է «Սելտային», ապա Վիգոյի թիմը լավ մարզավիճակում չէ: Հիշեցնեմ, որ հանդիպումը հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և եթե թիմերն այն ժամանակ հանդիպեին, չի բացառվում, որ «Սելտան» նույնիսկ հաղթանակ տաներ: Այժմ Էդուարդո Բերիցոյի թիմը շատ թույլ ելույթներ է ունենում: Վիգոցիները ողջ ուժերը կենտրոնացրել էին Եվրոպա լիգայի վրա և մոռացության էին մատնել ներքին առաջնությունը: Վերջին 5 տուրում «Սելտան» պարտվել է: Վերջին անգամ «Սելտան» հաղթել է «Գրանադային», որին նույնիսկ Հայաստանի առաջնության թիմերը կկարողանային հաղթել:

«Արքայական» ակումբին առաջիկա խաղում չեն օգնի Կարվախալն ու Բեյլը, ովքեր վնասվածքներ ունեն, իսկ Նաչոն որակազրկված է: «Սելտայի» կազմում վնասվածք ունի միայն Ջուզեպպե Ռոսսին:

Ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կհաղթեն հյուրերը: Այս տարբերակի համար Vivaro բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է 2,05 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 21-րդ տուրից հետաձգված հանդիպում
23:00/17 մյս
«Սելտա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ