«Սելտա» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 17 մյս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված «Սելտա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Ռեալը» կհաղթի, բայց սեփական դարպասն անառիկ չի պահի:

Հետաձգված հանդիպում, որի համար վերջապես ժամանակ գտնվեց: Այս անգամ Վիգոյի թիմը կխաղա օպտիմալ կազմով: Պրիմերայի նախորդ խաղերում «Սելտան» կիսապահեստային կազմով էր խաղում, բայց թիմն այլևս չի մասնակցում Եվրոպա լիգայի խաղարկությանը:

«Ռեալը» լավ մարզավիճակում է, թիմը շատ է խփում, ֆունկցիոնալ տեսանկյունից մադրիդցիները լիովին պատրաստ են: «Սելտան» ցանկանում է օգնել իր նախկին գկխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ով այժմ գլխավորում է «Բարսելոնան»: Վիգոյի թիմը կխաղա իր հնարավորությունների մաքսիմալ չափով: Սա «Բալայդոսում» մրցաշրջանի վերջին հանդիպումն է, «Սելտան» ուժերը չի խնայի:

«Ռեալի» համար այս հանդիպումը չեմպիոնական պայքարի համար վճռորոշ է: Հաղթանակի դեպքում արդեն ոչ ոք չի խանգարի «արքայական» ակումբին, որը վերջին տուրում կխաղա «Մալագայի» դեմ:

Ենթադրում եմ, որ «Սելտան» գոլ կխփի, բայց ավելի շատ բաց կթողնի: Վերցնում եմ «Ռեալի» հաղթանակն ու գոլերի փոխանակությունը: Գործակիցը 1,97 է:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 21-րդ տուրից հետաձգված խաղ
23:00/17 մյս
«Սելտա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ