Սելտա — Ռեալ Մադրիդ. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

23:00, 17 մյս 2017

Ողջույն Իսպանական ֆուտբոլի սիրահարներին: Վերջապես կկայանա Սելտայի և Ռեալ Մադրիդի միջև հետաձգված հանդիպումը: Այս խաղը կարողացան տեղավորել միակ հնարավոր պատուհանի մեջ, այն պատճառով, որ Սելտան դուրս մնաց Եվրոպա Լիգայից` իր տեղը զիջելով մանչեստր Յունայթեդին: Ի դեմ այդ խաղում Բերիցոյի տղաները վերջին վայրկյաններին կարող էին հաջողության նժարը թեքել սեփական կողմը, բայց բախտը ժպտաց անգլիացիներին:
Ռեալը շատ հզոր է անց կացնում առաջնության վերջնամասը և նրանց պետք է վաստակել առնվազն 4 միավոր մնացած 2 խաղերում: Հենց այս փաստը կարող է հակառակ էֆեկտ ունենալ “Սերուցքայինների” համար: Ռոնալդուն և ընկերները միշտ կպահենիրենց մտքում, որ ոչ-ոքին նույնպես բավարար է:
Եվս մի քանի նրբություն, որոնք իմ կարծիքով մեծ դեր կխաղան այսօրվա դիմակայությունում. Սելտան բարիդրացիական հարաբերությունների մեջ է Բարսելոնայի հետ և հաստատ այսօր չի զիջի Ռեալին առանց պայքարի: Այս հանդիպումը վերջինն է այս մրցաշրջանում սեփական դաշտում, և Բալաիդոսը պահանջում է հաջող մրցաշրջանի համապտասխան ավարտ: Սելտան դուրս թողեց Մադրիդցիներին գավաթի խաղարկությունում և ունեն հոգեբանական առավելություն: Ռեալի կազմում կա Դանիլո, ով շուտվանից մահացու սխալներ չի արել, կարծում եմ ժամանակն է:
Վնասվածքները նույնն են` Ռոսսին Սելտայից և Պեպե, Կառվախալ ու Նաչոն Ռեալից:
Եթե Զիդանը նորից խաղա առանց երիտասարդների հիմնական կազմում ապա նրա մոտ նորից կլինեն խնդիրներ:
Սելտան կսկսի հանգիստ տեմպով, իսկ Ռեալը կպորձի արագ արդյունքի հասնել և լուծել խնդիրները առաջին խաղակեսում, բայց մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք թե ինչպես են “Կելտերը” հակագրոհում:
Առաջարկում եմ երկու խաղադրույք, երկուսն էլ Սելտայի հաջող խաղի հույսով:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլ և երկրպագեք ճիշտ ակումբների:

Օրդինար: Չխաղարկված
23:00/17 մյս
Սելտա Վիգո - Ռեալ Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Օրդինար: Չխաղարկված
23:00/17 մյս
Սելտա Վիգո - Ռեալ Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ