«Սելտա» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/Op6Zhizx2hI
«Սելտա» — «Մանչեսթեր Յունայթեդ». Երկու թիմերը լիովին տարբեր մոտեցումներ ունեն այս խաղին: «Սելտայի» համար սա առանց կասկածի ակումբի ողջ պատմության գլխավոր խաղն է: Առաջին անգամ թիմը կարողացել է հաղթահարել քառորդ եզրափակչի պատնեշը: «Սելտային» Իսպանիայում հաճախ անվանում են «եվրոսելտա», ընդ որում նույնիսկ Իսպանիայում բոլորը խոսում են, որ դա Կարպինի ու Մոստովոյի «եվրոսելտան» է: Ոչ մեկի, այլ հենց այս երկու ռուս ֆուտբոլիստների: Քանի որ Կարպինն իր լավագույն հանդիպումները, որպես կանոն, անցկացրել է հենց եվրագավաթներում և մինչև հիմա զբաղեցնում է երրորդ տեղը եվրագավաթներում «Սելտայի» լավագույն ռմբարկուների մեջ: Առաջինում ընթանում է Մոստովոյը, բայց նրա համար այդքան քանակությամբ գոլերը սովորական էին, իսկ Վալերի Գեորգիչեվիչը լավագույն արդյունավետությունը ցույց է տվել եվրագավաթային խաղերում:
Չնայած այն բանին, որ թիմն ունեցել է այսպիսի եվրագավաթային պատմություն, առաջին անգամ կարողացավ անցնել քառորդ եզրափակչի պատնեշը երեք անհաջող փորձերից հետո և առաջին անգամ խաղում է կիսաեզրափակչում: «Սելտան» առանց տիտղոսի թիմ է, որը հայտնվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում այնպիսի թիմերի հետ, որոնք ունեն տասնյակ հաղթած տիտղոսներ: Իհարկե, մնացածներից ամենագլխավոր ֆավորիտը և ամենահզոր թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ոչ ամենաերջանիկ վիճակահանությունը Վիգոյի թիմի համար:
Տարբեր կլինի մոտեցումը խաղին: Եթե «Սելտան» վաղուց մոռացել է առաջնությունը և արդեն հինգ կամ վեց տուր ոչինչ չի անում իր առաջնությունում ու միայն ֆուտբոլիստների ուժերն է խնայում Եվրոպա լիգայի խաղերի համար, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա շարքային խաղ է, և թիմը պայքարում է երկու ճակատով, ուժեր ծախսեց «Սուոնսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում ու երկուսում էլ խաղաց ոչ-ոքի: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ կորուստներ ունի նաև Վիգո ուղևորությունում՝ սովորական խաղ: Նրանք հաջորդ տարի կարող են հայտնվել Չեմպիոնների լիգայում՝ և՛ հաղթելով Եվրոպա լիգան, և՛ զբաղեցնելով չորրորդ տեղն ազգային առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս խաղը այդպես կյանքի ու մահու հարց չէ, ինչպես «Սելտայի» համար, որտեղ լեփ-լեցուն մարզադաշտ կլինի, որտեղ մարդիկ կսնվեն այս խաղով, և սա իսկապես ողջ «Սելտայի» պատմության գլխավոր խաղն է:
Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա: Ինձ թվում է, որ հենց Վիգոյի խաղում շանսերը հավասար են: Զույգի ֆավորիտը, անկասկած, «Մանչեսթեր Յունայթեդն» է, բայց առանց Իբրահիմովիչի, մյուս կորուստներով, «Սելտայի» խելահեղ տրամադրությամբ, կարծում եմ, որ իսպանական ակումբը կաշխատի հաղթել: Բայց այդուհանդերձ «Մանչեսթեր Յունայթեդը» լավն է պաշտպանությունում, քիչ է բաց թողնում եվրագավաթներում, և «Սելտայի» կարգն այդքան բարձր չէ: Թիմն ընթանում է Պրիմերայի աղյուսակի ստորին հատվածում և տեսնենք, թե արդյոք եզրափակիչ անցնելու շանսեր լինելու են, բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ առաջին խաղը կավարտվի ոչ-ոքի: Այդ պատճառով այս խաղում երեքից ավել գործակցով խաղադրույք կկատարեի այն բանի վրա, որ «Սելտան» պայքարելու է, բայց արդյունքում կհասնի այսպիսի միջին արդյունքի: Եթե 0:0, ապա լավ արդյունք կլինի, եթե 1:1, ապա վատ «Սելտայի» համար: Բայց ցանկացած դեպքում այնպիսի զգացողություն ունեմ, որ խաղը կավարտվի ոչ-ոքի:
Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: