«Սելտա» — «Կրասնոդար». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

00:05, 10 մրտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սելտա» — «Կրասնոդար» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ իսպանական թիմը հաղթանակ կտանի ու միևնույն ժամանակ խաղում երեքից ավել գոլ չի խփվի: 

https://youtu.be/DhdXbGoMKs4

Բոլորին ողջույն: Բարի գալուստ Վիգո: Հրավիրում եմ ձեզ «Բալաիդոս» մարզադաշտ: Հենց այստեղից են դուրս գալու թիմերը Եվրոպա լիգայի հանդիպմանը, որում հանդիպելու են «Սելտան» և «Կրասնոդարը»: Զարմանալի խոտածածկի որակ, ահա այսպես է երևում «Սելտայի» մարզադաշտը իմ մեջքի հետևում, կապույտ տրիբունաներ, այստեղ ամեն ինչ տեղի ակումբի գույներով է:

Ի՞նչ կարելի է կանխատեսել և առաջարկել վաղվա խաղի վերաբերյալ: Կարծում եմ, որ «Կրասնոդարին» ծանր կլինի: Առաջին՝ «Կրասնոդարը» լուրջ կադրային խնդիրներ ունի: Թիմը «Սպարտակի» հետ խաղից հետո կորցրել է Գազինսկուն և Սմոլովին, գումարած շատ շատ էմոցիաներ և ուժեր է թողել: Կաբորեի և Կալեշինի որակազրկումը նույնպես լուրջ կորուստներ են Իգոր Շալիմովի թիմի համար:

Մյուս կողմից «Սելտան», որը բացեիբաց զոհաբերեց «Բարսելոնայի» դեմ հանդիպումը: Առաջին 20 րոպեներին «Սելտան» դեռ պայքարում էր, իսկ այնուհետև արդեն ուղղակի սկսեց չխաղալ, բաց թողեց հինգը, իսկ կարող էր ընդունել նաև տասը: «Սելտան» շատ արագաշարժ թիմ է, թիմ, որը ամբողջ ժամանակը պրեսինգ է կիրառում ու համարվում է տնային թիմ: Տանը հաղթել է և «Բարսելոնային», և «Ռեալին», և շատ թիմեր այստեղ շատ լուրջ խնդիրների են հանդիպել:

Հետևաբար, իմ կարծիքով, «Կրասնոդարին» ծանր կլինի: «Կրասնոդարը», ամենայն հավանականությամբ, չի դիմանա վաղվա խաղում: Գլխավոր առաջադրանքը՝ շատ բաց չթողնել: «Սելտայի» մոտ բոլորը շարքում են՝ Իագո Ասպասը, Յոն Գվիդետտին, Տեո Բոնգոնդան և Դանիել Վասսը: Մի խոսքով՝ «Սելտան» լուրջ մրցակից է: Կրկնում եմ, որ «Կրասնոդարին» ցանկալի է բաց թողնել երկուսից ոչ ավել: Եթե պարտվեն 0:2, վատ է: Եթե գոնե մեկ գոլ խփեն և պարտվեն 1:2, ապա լավ կլինի: Գլխավորը երեքից ավել բաց չթողնել, հետևաբար, իմ կարծիքով, «Սելտան» անվիճելի ֆավորիտ է, «Սելտան» կհաղթի: Բայց այստեղ կփորձեի ավելացնել նաև տոտալով: Բայց տոտալ ոչ թե «շատով», այլ «քչով»: Ինձ թվում է, «Սելտան» կհաղթի «տոտալ 3,5-ից քիչ գոլով»: Մեծ քանակությամբ գոլեր այս խաղում չեմ սպասում, «Կրասնոդարը» խաղում է խորը, մրցակցից, և իր շանսը որսալու է ստանդարտների կամ հակագրոհների ժամանակ: Սուր ծայրում հնարավոր է խաղա Վանդերսոնը, կարող է կազմում հայտնվել Ժոաոզինյոն և Լաբորդեն, անհասկանալի է դեռևս, թե ինչպիսի վիճակում է Պավել Մամաեվը: Մի խոսքով՝ «Կրասնոդարին» ուժ ու համբերություն: Գլխավորը՝ շատ բաց չթողնել: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար լավ՝ երկուսից ավել գործակցով «Սելտայի» հաղթանակ և տոտալ 3,5-ից քիչ»:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:05/10 մրտ
«Սելտա» - «Կրասնոդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ