«Սելտա» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ, և այս պահին մենք ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչ լավ խաղադրույք կարելի է կատարել իսպանական Պրիմերայի հերթական տուրի «Սելտա» Վիգո — «Բարսելոնա» հանդիպման համար և կուսումնասիրենք Vivaro ընկերության առաջարկած ամենալավ գործակիցները:
Նախ՝ ինչի մասին պետք է հիշել և մտածել խաղադրույք կատարելուց առաջ. նախ պետք է հիշենք, որ «Սելտան» նախորդ մրցաշրջանում հիանալի ֆուտբոլ խաղալով կարողացավ սեփական հարկի տակ պարտության մատնել «Բարսելոնային»: Եթե հիշում եք, «Բարսելոնան» Վիգոյում պարտվեց խոշոր հաշվով: Հիմա թիմերի կազմերը մի փոքր տարբեր են: «Սելտայի» կազմում կան բազմաթիվ փոփոխություններ, բացի դրանից, թիմը մրցաշրջանի ընթացքում վաճառել է մի շարք ֆուտբոլիստների, նորերին է գնել: Մի խոսքով, թիմում վիճակն այնպիսին չէ, որ նորից սեփական հարկի տակ կարողանան այդքան հեշտությամբ հաղթել կատալոնական «Բարսելոնային»: Հիմնական կազմում կլինեն փոփոխություններ՝ կապված որակազրկումների հետ:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա այստեղ անպայման պետք է նշել Լիոնել Մեսսիի բացակայությունը: Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագը դեռևս ապաքինվում է վնասվածքից և ակնկալվում է, որ նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Արդա Թուրանը: Շատ էին խոսում նրա հաջող խաղի մասին: Բացի դրանից, «Բարսելոնայում» լուրջ այլ կադրային խնդիր չկա: Միայն պետք է մտածել դարպասապահի հուսալիության մասին: Մարկ Անդրե Տեր Շտեգենը շարունակում է մեկումեջ լավ ու գրավիչ ֆուտբոլ ցուցադրել, իսկ ահա Յասպեր Սիլեսենի մասին խոսելը, իմ կարծիքով, ավելորդ է: Նորից եմ նշում՝ Սիլեսենը «Բարսելոնայի» մակարդակի դարպասապահ չէ:
Ուսումնասիրելով գործակիցները՝ ամենաիրատեսականն այն է, որ «Բարսելոնան» մրցակցի դարպասը կուղարկի 2,5-ից ավել գնդակ: Դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2,35 գործակից: Այնպես որ, կատարեք խաղադրույքը, շահեք և խաղացեք հաճույքի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: