«Սելտա» – «Բարսելոնա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 06 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Սելտա» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այսօր խոսելու ենք Իսպանիայի առաջնության մասին։ «Սելտան» տանը՝ «Բալաիդոս» ստադիոնում, ընդունելու է «Բարսելոնային»։

Մենք բոլորս տեսնում եք և գիտենք, թե ինչ է կատարվում «Բարսելոնայի» հետ։ Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո և Չավիի գալուց առաջ թիմը բարդ իրավիճակում է հայտնվել։ Առայժմ Սերխի Բարխուանն է կատարում գլխավոր մարզչի պարտականությունները։ Առաջին խաղն այնքան էլ հաջող չստացվեց։ «Բարսան» ոչ ոքի խաղաց «Ալավեսի» հետ, իսկ հետո Չեմպիոնների լիգայում նվազագույն հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»։ Բայց այժմ կատալոնացիների համար արդյունքն ավելի կարևոր է։

«Սելտան» հարմար մրցակից է, որպեսզի «Բարսելոնան» վստահություն զգա։ Կապտանռնագույնների մոտ խաղային առումով այնքան էլ լավ չի ստացվում համագործակցությունը։ Չնայած՝ որոշ բաներ երբեմն ստացվում են։ «Սելտան» խաղում է և նաև թույլ է տալիս խաղալ մրցակիցներին։ Չնայած վերջին 5 հանդիպումներում «Սելտան» ընդամենը մեկ գոլ է խփել, սակայն յուրաքանչյուր խաղում բավականաչափ պահեր է ստեղծում։

Որպես կանոն, «Սելտան» «Բարսելոնայի» հետ տնային խաղերում չի փակվում և բավական ագրեսիվ է գործում։ Այնպես որ, այս դիմակայության համար կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
19:15/6 նյմ
«Սելտա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ