«Սելտա» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 21 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է առաջարկել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ «Սելտա» — «Աթլետիկո Մադրիդ» առաջին հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա այսօր՝ Վիգոյի «Բալաիդոս» ստադիոնում: Մեր փորձագետը ենթադրում է, որ երկրորդ խաղակեսում ամենաքիչը 2 գոլ կխփվի:

Թիմերն առաջնությունում վերջերս են հանդիպել: Վիգոյում Սիմեոնեի թիմն առանց բարդությունների 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Այս անգամ չգիտենք, թե մարզիչներն ինչպիսի կազմ դուրս կբերեն խաղադաշտ: Ցանկացած պարագայում գոլառատ հանդիպում չեմ սպասում: Դժվար թե գավաթային խաղում թիմերից որևէ մեկը ռիսկի դիմի: Առաջին խաղակեսում հնարավոր է գոլեր չլինեն: Գլխավոր իրադարձություններն ամենայն հավանականությամբ կծավալվեն երկրորդ խաղակեսում: «Սելտան» վերջերս երկրորդ խաղակեսում պարբերաբար գոլ է բաց թողնում: Առաջնության խաղում իմ ««Աթլետիկոն» 2-րդ կեսում գոլ կխփի» խաղադրույքն աշխատեց: Կարծում եմ, որ գավաթային խաղում «2-րդ խաղակեսում ՏՇ 1 գոլ» տարբերակը շատ խելամիտ է: Ընդմիջումից հետո հավանաբար ավելի աշխույժ խաղ կտեսնենք, այդ պատճառով էլ 2-րդ խաղակեսում ավելի արդյունավետ ֆուտբոլ եմ սպասում:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/4 եզր. առաջին խաղ
00:00/21 հնվ
«Սելտա» — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ