«Սելտա» — «Աթլետիկո Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
https://youtu.be/EPVpzN_ti_c
Բոլորին ողջույն Բարսելոնայից: Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ: Այսօր կխոսենք իսպանական Պրիմերայի երրորդ տուրի կենտրոնական հանդիպման մասին: Որքան էլ տարօրինակ է, 12-րդ և 19-րդ թիմերը միմյանց հետ խաղալու են անխոս կենտրոնական խաղում: Դրանք «Սելտան» ու «Աթլետիկոն» են:
Նախորդ մրցաշրջանում նրանք անհամեմատ հաջող հանդես եկան, քան սա սկսեցին: «Սելտան» երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվեց եվրագավաթներում: «Աթլետիկոն» պայքարեց չեմպիոնության համար, մինչև վերջին տուրը միավորներով հավասար գնում էր «Բարսայի» հետ, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց ահա այս մրցաշրջանի մեկնարկում երկու թիմերն էլ դարձան «Լեգանեսի» զոհը, շատ վատ խաղացին մրցաշարի այդ նորեկի հետ, և այժմ նրանց իրավիճակը ծանր է: «Սելտան», ընդհանրապես, երկու պարտություններով ընթանում է դուրս թռչելու գոտում, թեև «Սանտիագո Բեռնաբեուում» վերջին խաղը Վիգոյի թիմը լիովին համակրելի անցկացրեց և կարող էր ոչ-ոքիի հույս ունենալ, եթե չլիներ «Ռեալ Մադրիդի» խաղից դուրսից գոլը, եթե չլիներ վերջին րոպեներին Կրոսի ֆանտաստիկ հարվածը:
«Աթլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Ալավեսի» ու «Լեգանեսի» հետ, և, իհարկե, շոկային արդյունք է: Արդեն թվում է, որ երկու տուրերից հետո առաջնությունն «Աթլետիկոյի» համար ավարտվել է, քանի որ բավական բարդ կլինի ինչ-որ բանի համար պայքարել այդպիսի անհաջող մեկնարկից հետո: Բայց 5-րդ տուրում «Աթլետիկոն» խաղալու է «Նոու Կամպում», և դա շանս է վերադառնալ չեմպիոնական մրցավազք: Դեռ ոչինչ կորցված չէ:
Ընդհանրապես, ինձ թվում է, որ Դիեգո Սիմեոնեն, երբ պլանավորել է մինչմրցաշրջանային նախապատրաստությունը, նայել է օրացույցին. այսպես՝ մենք առաջին երկու տուրերում խաղում ենք «Լեգանեսի» ու «Ալավեսի» հետ, դրանք լուրջ մրցակիցներ չեն: Ինձ թվում է, որ այդպիսի մտքեր լիովին կարող էին լինել մարզչի մոտ: Կարծում եմ, որ «Աթլետիկոյի» ֆիզիկական նախապատրաստությունը հիմնված է եղել այն բանի վրա, որպեսզի թիմը քչից-շատից մարզավիճակի մեջ լինի հենց երրորդ տուրում և Չեմպիոնների լիգայի մեկնարկում, հագեցած օրացույցի մեկնարկին, իսկ առաջին երկու տուրերը նրանք խաղացին երրորդից մեծ ընդմիջումով և ինձ թվում է, որ Սիմեոնեն հույս ուներ հեշտությամբ անցնել այդ հատվածը, կարգի հաշվին հաղթելով Սեգունդայից եկած թիմերին, բայց դա չհաջողվեց:
Այնուամենայնիվ «Աթլետիկոն» մնում է «Աթլետիկո»: Այս թիմը, հավանաբար, այս տարի իր ողջ պատմության մեջ ուժեղագույն կազմն ունի: Առաջատարներից ոչ ոք չի հեռացել, յուրաքանչյուր գծում ուժեղացում է եղել:
Ինձ թվում է, որ «Աթլետիկոն» կարող է իր լավ խաղը ցույց տալ, և ես, հավանաբար, հավատամ Դիեգո Սիմեոնեի հաղթանակին Վիգոյում: Ընդ որում, որ «Աթլետիկոյի» կադրային իրավիճակը լավն է՝ ոչ մի տեսակի որակազրկումներ, ոչ մի տեսակի վնասվածք: Եթե հաշվի չառնենք երկրորդ դարպասապահ Մոյային, բայց դա կորուստ չէ, որը կարելի է հաշվի առնել: Նաև հարձակվող Չերչին, որի վրա ոչ ոք հույսը չի դնում, նույնպես վնասվածք ունի, բայց դա կրկին լուրջ չէ:
Խաղից երկու օր առաջ «Աթլետիկոյի» մարզմանը կային բոլոր ուժեղագույն խաղացողները, բացի Գոդինից և Խիմենեսից՝ երկու ուրուգվայցի պաշտպաններից: Նրանք պարզապես ուշ են վերադարձել հավաքականներից: Հավաքականը, իհարկե, կարևոր գործոն է, սովորաբար «Բարսան» վատ է խաղում հավաքականների խաղերից հետո, բայց «Աթլետիկոյին» դա չի վերաբերվում և նկատել եմ, որ այն ողջ ժամանակահատվածում, երբ Դիեգո Սիմեոնեն աշխատում է, հավաքականների խաղերից հետո «Աթլետիկոն» անհամեմատ քիչ է կորցնում, քան մյուս գրանդները: Այդ պատճառով ինձ թվում է, որ սա այդքան էլ մեծ խնդիր չէ «Աթլետիկոյի» համար: Ոչ ավելի լուրջ խնդիր, քան «Սելտայի» համար, որի մոտ բացակայել են ութ խաղացողներ, որոնք վերջին շաբաթվա ընթացքում եղել են իրենց հավաքականների տրամադրության տակ: Այդ թվում Օրելյանան վնասվածք է ստացել: Դա շատ լուրջ կորուստ է «Սելտայի» համար: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Աթլետիկոն» այդուհանդերձ կկարողանա հաղթել «Բալաիդոսում»: «Աթլետիկոն» դա արեց նախորդ տարի: Այդ մարզադաշտում հաղթեց 2:0: Մինչ այդ, ճիշտ է, մեկ մրցաշրջան առաջ պարտվեց 0:2, իսկ մրցաշրջան առաջ էլ նույնպես հաղթեց Վիգոյում 2:0: Ինձ թվում է՝ ոչ ամենաբարդ ուղևորությունն է «Աթլետիկոյի» համար:
«Կարմիր-սպիտակների» հաղթանակի գործակիցը 1,80 է: Ինձ թվում է՝ դա կարելի է բարդացնել մինչև 1,99-ը և ընտրել «Աթլետիկոյի» հաղթանակը տոտալ 4,5-ից քիչ գոլի պայմանով: Նախադրյալները նրա, որ այստեղ շատ գոլեր կլինեն, բացակայում են, քանի որ «Աթլետիկոյի» պաշտպանությունը շատ ուժեղ է: Բացի այդ, խաղը շուտ է կայանալու: Այն կսկսվի իսպանական ժամանակով 13:00-ին, շոգին սովորաբար քիչ գոլեր են լինում:
Այդ պատճառով ինձ թվում է, որ 1,99 գործակիցը լիովին համապատասխանում է «Աթլետիկոյին» հաղթանակին այն պայմանով, որ խաղը շատ գոլառատ չի լինի, և «Աթլետիկոյի» 3:1, 2:1, 2:0, 4:0 հաշվով հաղթանակը հարմար են այս խաղադրույքին:
Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար Բարսելոնայից «Спорт-Экспресс»-ի թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին էր: Հաջողություններ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: