«Սելտա» — «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 10 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Սելտա» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Խաղը տեղի կունենա հունվարի 10-ին՝ Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, հյուրերը 2-րդ խաղակեսում գոլ կխփեն:

Հիշենք նախորդ տարվա հանդիպումը, երբ բուքմեյքերները ոչ ադեկվատ գործակիցներով ֆավորիտ էին համարում «Սելտային»: Արդյունքում Վիգոն ներկայացնող թիմը հաղթեց, և այդ ամենը հարցեր առաջացրեց: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ:

Տպավորություն կա, որ «Աթլետիկոն» սկսել է «շնչակտուր լինել»: Սիմեոնեի թիմին հաղթանակները գնալով ավելի դժվար են տրվում: Գավաթային խաղում «Աթլետիկոն» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Ռայոյին»: Արդարության համար նշենք, որ այդ խաղում «աթլետները» գրեթե 3-րդ կազմով էին խաղադաշտ դուրս եկել: Սիմեոնեի թիմը շարունակում է մնալ Լա լիգայի առաջատարը, և դա լրացուցիչ ճնշում է գործադրում մադրիդցիների վրա: Տեսնենք, թե «աթլետները» ինչ կարող են ցուցադրել Վիգոյում: Չմոռանանք, որ Սիմեոնեն հաճախ է օգտակար փոփոխություններ կատարում: «Աթլետիկոն» մեկ անգամ չէ, որ հաղթել է փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների շնորհիվ: Կարծում եմ, որ 2-րդ խաղակեսում մադրիդցիները գոլ կխփեն: Այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերի մեծ մասում մադրիդցիները հենց 2-րդ խաղակեսում են հաջողության հասել: «Սելտան» բաց, հարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմ է, որը շատ է բաց թողնում: Եթե 2-րդ կեսում վիգոցիները բացվեն, ապա «Աթլետիկոն» կօգտվի դրանից:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 19-րդ տուր
23:30/10 հնվ
«Սելտա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ