«Սելտա» — «Աթլետիկ» Բիլբաո. Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 30 ապր 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային հեռարձակումների գլխավոր խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Լա լիգայի 35-րդ տուրի «Սելտա» — «Աթլետիկ» Բիլբաո հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա:

Թիմերը տարբեր մրցաշարային խնդիրներ ունեն: «Սելտան» առաջնությունում խնդիր չունի, թիմը ոչնչի համար չի պայքարում: Ակնհայտ է, որ Վիգոյում կենտրոնացած են միայն Եվրոպա լիգայի վրա: Դեռ այդ պլանն աշխատում է: Առաջնությունում թիմն անհաջող է խաղում, փոխարենը Եվրոպա լիգայում արդեն կիսաեզրափակչում է:

Արդեն հաջորդ շաբաթ Վիգոյում «Սելտան» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կարևորագույն հանդիպում ունի: Կարելի է ենթադրել, որ մարզչական շտաբը կրկին կկենտրոնանա եվրագավաթային խաղի վրա և առաջնությունում կիսապահեստային կազմով հանդես կգա:

«Աթլետիկի» մոտ հակառակն է: Բասկերը դուրս մնացին եվրագավաթից, բայց կարող են առաջնության շնորհիվ կրկին այնտեղ հայտնվել: Այդ տեսանկյունից հյուրերին հաղթանակ է անհրաժեշտ:

Բայց «Սելտան» խաղում է սեփական հարկի տակ և դժվար թե ակնհայտորեն հանձնվի: «Աթլետիկը» սովորաբար դրսում այդքան էլ վստահ չի խաղում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ թիմերը խաղաղ ելքով կբաժանվեն: Երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 35-րդ տուր
22:45/30 ապր
«Սելտա» — «Աթլետիկ» Բիլբաո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ