Մուտք

«Սելտա» — «Ալավես». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:09, 10 Սեպտեմբերի 2017
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը  կանխատեսում է արել իսպանական լա լիգայի 2017-18 մրցաշրջանի երրորդ տուրի «Սելտա» — «Ալավես» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա կիրակի Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն այս խաղում: 

Կիսվել:

«Սելտան» ընդդեմ «Ալավեսի»: Առաջին հայացքից այդքան էլ ուշադրություն գրավող խաղ չէ, բայց իմ կարծիքով բավական հետաքրքիր է: «Ալավեսը» բավական ամրապնդեց իր կազմը` «Բարսելոնայից» գնելով Մունիրին, ինչպես նաև թիմը պայմանագիր է կնքել Բոյան Կրկիչի հետ, ով վերադարձավ Իսպանիա: Ու ընդհանրապես թիմի կազմը շատ ամուր է:

Եվ այստեղ առավել շատ ուզում ես կառչել «Սելտայից» և հուսալ, որ նրանք կշտկեն իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Ճիշտ է դեռևս երկու խաղ է կայացել, բայց վիգոցիները պարտվել են երկուսում էլ: Ավելին, «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում «Սելտան» հաղթում էր, բայց արդյունքում պարտվեց 2:3 հաշվով: Հաղթում էր «Սելտան» նաև «Բետիսին», բայց նրանց էլ պարտվեց 1:2 հաշվով: Սակայն վերջ ի վերջո «Սելտայի» բախտը ևս պետք է բերի: Ում հաղթել, եթե ոչ «Ալավեսին» այն էլ սեփական դաշտում:

Այստեղ ավելի շատ «Սելտային» համակրելով եմ խաղադրույք կատարել: Չեմ ուզում ասել, որ նրանք նկատելիորեն ուժեղ են ներկայիս «Ալավեսից», բայց արդեն հաղթելու ժամանակն է: Ասպասը երկու գոլ խփեց հավաքականում: Չի սազում «Սելտային» մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերից և ոչ մեկում չհաղթել: Կվերցնեմ «Սելտայի» մաքուր հաղթանակը «Ալավեսի» դեմ խաղում: Կարծում եմ առավել կարևոր դեր կխաղա տանտերերի հարձակման գիծը: Նաև Ունսուեն պետք է ցույց տա, որ ուժեղ մարզիչ է ոչ միայն Լուիս Էնրիկեի կողքին, այլ նաև գլխավոր մարզչի դերում` գլխավորելով Պրիմերայի թիմի:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն. 3-րդ տուր
20:30/10 սպտ
«Սելտա» - «Ալավես»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Բոլոր սպորտաձեւերի կանխատեսումները, Լա լիգայի կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
00:09, 10 Սեպտեմբերի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
00:09, 10 Սեպտեմբերի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
00:09, 10 Սեպտեմբերի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ