«Սեւիլիա» — «Մյոլդե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 18 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Սեւիլիա» — «Մյոլդե» առաջին հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Սեւիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում տանտերերը երկու խաղակեսերում էլ գոլ կխփեն: 

Խոստովանում եմ` բացի նրանից, որ «Մյոլդեն» մարզում է Օլե Գունար Սուլշերը եւ վերջերս թիմը համալրել է Էյդուր Գուդյոնսենը, նորվեգական թիմի մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Հիանալի է, դուրս են եկել փլեյ-օֆֆ: Հասկանալի է, որ ցանկացած սկանդինավյան ակումբ ֆիզիկապես լավ է պատրաստված ու հաճախ այդ ակումբները տհաճություններ են առաջացնում, բայց «Սեւիլիան» մնում է «Սեւիլիա»: Բացի այդ, թիմը երկար ժամանակ պարտություն չի կրել, իսկ տանն ընդհանրապես մոռացել է, թե ինչ է միավորների կորուստը: «Սեւիլիան» նաեւ Եվրոպա լիգայի վերջին երկու մրցաշրջանների հաղթողն է:

Այնպես որ, առաջիկա խաղում դժվար թե «Սեւիլիան» հնարավորություն տա նորվեգացիներին, ես դրան չեմ հավատում: «Սեւիլիան» իր առաջադրանքներն ունի: Ռիսկի եմ դիմում վերցնել ««Սեւիլիան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Չեմ հավատում, որ 2 խաղ անընդմեջ «Սեւիլիան» չի կարողանա երկու խաղակեսերում էլ գոլ խփել թույլ մրցակցին: Առաջին կեսում տանտերերը կբացեն հանդիպման հաշիվը, իսկ երկրորդում կավելացնեն, ինչպես կարողանում են անել: Գործակիցը 1,75 է, վատ տարբերակ չէ:Կարելի էր խաղալ «Սեւիլիայի անհատական գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ով, բայց չեմ բացառում, որ թիմը կբավարարվի երկու գնդակներով:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Սեւիլիա» - «Մյոլդե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ