«Սեւիլիա» — «Միրանդես». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:00, 22 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Սեւիլիա» — «Միրանդես» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում գոլ կխփեն միայն տանտերերը: 

Արքայական գավաթի նախորդ փուլում զարմանալի էր խոշոր հաշիվների լինելու փաստը եւ ահա այս հանդիպմանը եւս հնարավոր է, որ խոշոր հաշիվ գրանցվի: Եվրոպա լիգայի գավաթակիրները վերջին երկու մրցաշրջաններում ընդունում են երկրորդ լիգան ներկայացնող թիմերին: Կարծում եմ, այստեղ հանդիպման արդյունքը պարզ է: Բացի այդ, «Սեւիլիան» լավ է հանդես գալիս հենց սեփական մարզադաշտում՝ առաջնությունում 9 անընդմեջ հաղթանակ ու նույնքան անընդմեջ հաղթանակ՝ բոլոր մրցաշարերը իրար հետ վերցրած: Միեւնույն ժամանակ, «Սեւիլիան» վերջին կես ամսում բարելավել է խաղը պաշտպանությունում եւ հազվադեպ է գոլ բաց թողնում: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում սեւիլիացիների «չոր» հաշվով հաղթանակի վրա:

Կարելի է նաեւ վերցնել «Սեւիլիայի» ֆորայով հաղթանակի խաղադրույքը, բայց հավանաբար Ունաի Էմերին հանգստի հնարավորություն տա մի շարք առանցքային ֆուտբոլիստների: Առջեւում սպասվում է ուղեւորություն դեպի «Վիսենտե Կալդերոն» եւ ֆուտբոլիստների ուժերը պետք կգան «Աթլետիկոյի» դեմ խաղում: Փոխարենը՝ Ունաի Էմերիի միջին գիծը բավականին ընդարձակ է ու նույնիսկ «Սեւիլիայի» փոխարինողները կարող են հաստատուն առավելություն պարգեւել թիմին: Բայց այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս «Սեւիլիայի» «չոր» հաշվով հաղթանակը, քանի որ թիմը երկխաղյա դիմակայություններում ավելի փորձառու է եւ գիտի, որ շատ կարեւոր է սեփական դաշտում գոլ չընդունելը:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:00/22 հնվ
«Սեւիլիա» - «Միրանդես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ