«Սեւիլիա» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:30, 12 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Սեւիլիա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում նրա վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

«Բետիսը» գավաթային առաջին խաղում պարտվեց 0:2 հաշվով, որից հետո եւս մեկ պարտություն կրեց առաջնությունում եւ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Պեպե Մելը: Ակումբի ղեկը ստանձնել է երկրորդ թիմի մարզիչ Խուան Մերինոն: Միեւնույն ժամանակ, արդեն հայտարարվել է, որ Մերինոն ժամանակավորապես է ստանձնել թիմի ղեկը եւ շուտով այն կզբաղեցնի մեկ այլ գլխավոր մարզիչ: Խուան Մերինոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմը դերբիում խաղալու է ուժեղագույն կազմով եւ կանի ամեն հնարավորը, որպեսզի ետ բերի առաջին խաղում կորցրածը:

Իհարկե, այդ ամենը անելու համար շանսերը քիչ են: «Սեւիլիան» առաջին խաղից հետո շատ լուրջ առավելություն է ստացել, ինչպես նաեւ տանն է խաղում եւ մեկ գլուխ ուժեղ է մրցակցից, բայց Ունաի Էմերին հասկացրել է, որ առաջիկա խաղում խաղադաշտ ոչ օպտիմալ կազմ է դուրս բերելու:

Բայց սա սկզբունքային դերբի է եւ խաղի կարգավիճակը «Սեւիլիային» թույլ չի տալիս ոչինչ չանել: Այդ պատճառով, ենթադրում եմ, որ «Սեւիլիան» գոլով կամ գոլերով կուրախացնի իր երկրպագուներին: «Բետիսը» ոչինչ չունի կորցնելու, հյուրերը պետք է ռիսկի դիմեն եւ հավանաբար գնդակ բաց կթողնեն: Բայց ենթադրում եմ նաեւ, որ այնուամենայնիվ, «Բետիսը» լավ շանսեր ունի գոլ խփելու, քանի որ «Սեւիլիայի» որոշ առաջատարներ հանգիստ կստանան: Հայտացուցակում չեն ընդգրկվել նաեւ Տրեմուլինասը, Քրիստոֆորոն, Վիտոլոն, Իմոբիլեն, ինչպես նաեւ հնարավոր է, որ մի քանի կարեւոր ֆուտբոլիստներ մնան պահեստայինների նստարանին:

Առաջինը մտածել եմ խաղադրույք կատարել «տոտալ 2,5 գոլից շատ»-ի վրա, բայց այն էականորեն ցածր էր «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքի գործակցից: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Ավելին, 1:1 հաշիվը լիովին հնարավոր է:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/12 հնվ
«Սեւիլիա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ