«Սեւիլիա» — «Սելտա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Օրացույցով այնպես է ստացվում, որ այս թիմերը իրար ետեւից երեք անգամ խաղալու են: Հիմա Իսպանիայի գավաթում՝ Սեւիլիայում, իսկ հետո առաջնությունում և Վիգոյում պատասխան խաղում: Իմ տեսանկյունից, զույգում շանսերը 50-50 են: Դժվար է ինչ-որ բան ենթադրել, որ թիմը հաջորդ փուլ կանցնի: Կարծում եմ, որ Էդուարդո Բերիցիոն ունի որոշակի գաղափարներ, ինչպես դիմակայել անդալուզցիներին նրանց խաղադաշտում: «Սեւիլիան» բոլորին իրար ետեւից հաղթում է, իմ կարծիքով, արդեն 10 անընդմեջ հաղթանակ, եթե վերցնենք բոլոր մրցաշարերը: Եվ շատ գոլ է խփում «Սեւիլիան»: «Սելտայի» հիմնական խնդիրը հյուրընկալվելիս նույնն է, ինչպես որ «Աթլետիկոյի» հետ դիմակայությանը: Պետք է գոլ խփել և որսալ իրենց շանսերը: Կարծում եմ՝ «Սեւիլիան» իրենց դա կտրամադրի: Պաշտպանությունում սեւիլիացիները դեռեւս խնդիրներ ունեն: «Սելտան» չի վախենում «Սեւիլիայից», քանզի առաջնությունում տանը 2:1 հաշվով արդեն հաղթել է Էմերիի թիմին:
Կարծում եմ՝ գոլեր կլինեն, սակայն ոչ շատ: Կառաջարկեմ «հանդիպմանը 2-3 գոլ» տարբերակը: Վաղուց չեմ առաջարկել այսպիսի խաղադրույք, բայց հիմա հարմար պահ է: Ընդունում եմ 1:1 հաշվով ոչ-ոքին: Հնարավոր է, 2:0 կամ 2:1 հաշվով հաղթեն տանտերերը: Նաեւ հնարավոր է հյուրերը այդպիսի հաշվով հաղթեն: Անգամ «Սեւիլիայի» 3:0 հաշվով հաղթանակի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: