«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 23 սպտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել մանչեսթերցիների հաղթանակի վրա։

«Մանչեսթեր Յունայթեդն» իր երկրպագուներին սովորեցրել է այս մրցաշրջանում, որ արդյունավետ ֆուտբոլ է դավանելու, ինչպես իր լավագույն տարիներին: Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ հավաքվել է կոլեկտիվ, որի 90 տոկոսը դավանում է հարձակվողական ֆուտբոլ:

Առաջիկա խաղը շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ «կարմիր սատանաների» համար մոտակա ժամանակահատվածում: Մոուրինյոն ունի խնդիրներ ու նպատակներ, որոնք իրագործելու դեպքում հանգիստ կարող է խոշոր հաշվով հաղթանակի հասնել: Պոլ Պոգբայի բացակայությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ թիմի համար: Պոլ Պոգբայի խաղը շատերին քննադատության առիթ է տալիս: Կայունության տեսանկյունից Պոգբան իհարկե ծայրահեղությունից ծայրահեղություն է՝ մերթ լավ է խաղում, մեկ ծայրաստիճան վատ: Սակայն անխոս 105 միլիոն եվրո արժեցող ֆուտբոլիստի դերը թիմի համար շատ կարևոր է: Թե ինչպես է նրան փոխարինելու Ֆելայինին, դժվար է ասել: Բայց այն, որ բելգիացին բացառիկ հնարավորություն է ստացել իր շանսն օգտագործելու՝ փաստ է: Ձախողման դեպքում կա հիանալի Անդեր Հերերա:

Պաշտպանության ռոտացիան ևս կարող է տարբեր ազդեցություններ թողնել թիմի վրա: Ցանկացած պարագայում, ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն տալը ճիշտ է: Սակայն լինում է երբեմն խաղացվածության խնդիր: Այն կազմը, որը դուրս կգա խաղադաշտ, երևի թե ամենաիդեալականն է և ես հենց սա եմ համարում օպտիմալը: Թե ինչ կլինի Մարկոս Ռոխոյի վերադարձից հետո, բարդ է ասել, բայց այս պահին Ջոնս-Բայի զույգը գերազանց է խաղում, իսկ Բլինդն ու Վալենսիան հոյակապ մարզավիճակ են հավաքել: Հարձակման գծում նորից կլինեն Լուկակուն, Մխիթարյանն ու Մարսիալը: Ձախից նախընտրել եմ Ռեշֆորդի տարբերակը, որովհետև երիտասարդ անգլիացին ամեն կերպ արդարացնում է սպասելիքները և ֆունկցիոնալ առումով իհարկե գերազանցում է Ջեսսի Լինգարդին, իսկ Խուան Մատան լիարժեք եզրային խաղացող չէ: Անհրաժեշտության դեպքում Ռեշֆորդը կարող է խաղալ նաև կենտրոնում, ինչը Լինգարդն ու Մատան անել չեն կարող: Ռեշֆորդն այսօրվա խաղում մեծ դեր է ունենալու: Համոզված եմ դրանում։

Հավանական մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Բլինդ, Բայի, Ֆիլ Ջոնս, Վալենսիա, Մատիչ, Ֆելաինի, Ռեշֆորդ, Մխիթարյան, Մարիալ, Լուկակու։

Խաղադրույք՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ — 1,80 գործակից։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 6-րդ տուր
18:00/23 սպտ
«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ