«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ կանխատեսում հանդիպման ելքի վրա

17:00, 22 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի մանչեսթերյան ակումբը։

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տուրում 5։1 հաշվով ջախջախեց «Լիդսին»։ Հեթ-տրիկ գրանցեց Բրունո Ֆերնանդեշը, իսկ Պոլ Պոգբան 4 գոլային փոխանցում կատարեց։ Սուլշերի թիմը տպավորիչ խաղ ցուցադրեց։ Նորամուտը նշեց Ջեյդոն Սանչոն։ Վերջինս այս խաղում կարող է լինել «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։ Սպասվում է, որ հանդիպմանը կարող է մասնակցել նաև Էդինսոն Կավանին։

«Սաութհեմփթոնն» առաջին տուրում 1։3 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ Թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ լուրջ կորուստներ ունի։ Հեռացել են պաշտպան Վեստեգորը և կենտրոնական հարձակվող Դենի Ինգսը։ Կարելի է ասել, «Սաութհեմփոնը» զգալիորեն թուլացել է թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակից բացի, այլ տարբերակ չեմ տեսնում։ «Մանկունյանցիները» կարգով ավելի բարձր են, ավելի լավ մարզավիճակում են և ամրապնդել են կազմը։ Դաշտի տերերը գուցե կարողանան աչքի ընկնել գոլով, սակայն, կարծում եմ, կհաղթի մանչեսթերյան թիմը։

Ընտրում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․62 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:00/22 օգս
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ