«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Սաութհեմփթոնի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիին» սպասվում է գուցե այս մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը, որում կմրցի մանչեսթերյան մյուս թիմի՝ «Յունայթեդի» հետ: Այդտեղ, ըստ երևույթի, կվիճարկվի չեմպիոնլիգյան 4-րդ ուղեգիրը: Իսկ ինչ վերաբերում է «սրբերին», ապա նրանք այս մրցաշրջանում այլևս ոչինչ չունեն անելու, 8-րդ տեղից ավել Կլոդ Պյուելի թիմը չի կարողանա թռչել: Մնում է միայն բարձր տրամադրությամբ ավարտել հերթական մրցաշրջանը: Այնպես որ, դժվար է պատկերացնել, որ թիմը խաղալու է պաշտպանությունից, այլ պարզապես հանդիպում է անցկացնելու սեփական երկրպագուների համար:
Խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Կլոդ Պյուելը բավական լավ հայտարարությամբ հանդես եկավ՝ կազմ է վերադարձել Մանոլո Գաբիադինին, ով Անգլիայում 5 խաղերում խփել է 6 գնդակ: Նրա վերադարձը շատ կարևոր է: Հիշեցնեմ, որ նա վնասվածք ստացավ «Տոտենհեմի» հետ խաղում և երկար բացակայությունից հետո պետք է հասցնի վերականգնվել: Ըստ երևույթի, նա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից, իսկ հարձակման գծում կխաղա Շեյն Լոնգը:
«Մանչեսթեր Սիթիում» կարծես թե ամեն ինչ կարգին է, եթե հաշվի առնենք, որ Գյունդողանն ու Ժեզուշը երկար ժամանակ են բացակայում ու այլևս այս մրցաշրջանում չեն խաղա: Բակարի Սանյան ևս վնասվածք ունի ու խաղադաշտ դուրս չի գա: Սպասվում է, որ թիմ կվերադառնա Վենսան Կոմպանին, ով «Հալլ Սիթիի» հետ խաղում պահեստայինների նստարանին էր: Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ նա գոհ է բելգիացու խաղից և պետք է որ այսօրվա խաղում լինի հիմնական կազմում՝ տեղ գրավելով Ջոն Սթոունզի կողքին: Միայն դարպասապահի հարցն է՝ Կլաուդիո Բրավո, թե՞ Վիլի Կաբալյերո: Այստեղ դեռ պետք է ընտրություն կատարել:
Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, ապա կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, ինչի համար Vivaro-ն սահմանել է 1,75 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: