«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 11 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

«Սաութհեմփթոնն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության վերջին 2 փուլերի արգելքը հաղթահարել է մեծ դժվարությամբ, չնայած 2 դեպքում էլ հաղթել է միևնույն 2։1 հաշվով։ «Սրբերը» հիմա հասել են քառորդ եզրափակիչը, ինչը, անկասկած, լավ արդյունք է թիմի համար։ «Սաութհեմփթոնը» գրեթե միշտ հաջող է հանդես գալիս այս մրցաշարում։ Մի քանի տարի առաջ նույնիսկ հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդին»։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պայքարն սկսել է 1/16 եզրափակիչից և մրցակիցները բացառապես թոփ ակումբներ են եղել։ 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հեշտությամբ հաղթել է խնդիրներ ունեցող «Չելսիին», իսկ 2023 թվականի սկզբում գերգոլառատ խաղում առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ 3։2 հաշվով։

Ենթադրում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» այս խաղում մոտիվացված է լինելու։ «Սաութհեմփթոնն» անփույթ է գործում պաշտպանությունում, ինչի պատճառով էլ  վերջին 5 խաղերում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։ «Մանչեսթեր Սիթին» էլ խնդիրներ չունի հարձակման գծում։ Կածում եմ, որ Հոլանդը, Մահրեզն ու Դե Բրույնեն նվազագույնը 3-4 գոլ կկազմակերպեն։

Իմ կանխատեսումն է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիական լիգայի գավաթ
23:59/11 հնվ
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ