«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 17 մյս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ինտրիգի առումով հիանալի հանդիպում է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց և այժմ չեմպիոնության հարցը կարող է որոշվել միայն մրցաշրջանի վերջին օրը:

Բայց այդ օրվան «Լիվերպուլը» պետք է հասնի առանց կորուստների: «Կարմիրները» հերթական տիտղոսը նվաճեցին, իսկ դա անելու համար շատ մեծ էներգիա ծախսեցին, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով:

Ամենայն հավանականությամբ, Յուրգեն Կլոպը կազմում փոփոխություններ կկատարի: Այստեղ ամենակարևորն այն է, որ փոխարինող կազմն արդարացնի սպասելիքները: Հաստատ չեն խաղա Սալահը, Ֆաբինյոն և Վան Դեյկը, իսկ նրանք կարևոր ֆիգուրներ են ու մեծ դեր ունեն պաշտպանությունում: Այս ֆուտբոլիստները լիգայում լավագույնն են իրենց դիրքում:

«Սաութհեմփթոնը» վերջին 11 խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարել: Այս ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ թիմն ավարտում է մրցաշրջանը և չի ծանրաբեռնում իրեն: Բայց այդ մեկ հաղթանակը «Սրբերը» տարել են «Արսենալի» նկատմամբ: Կարծում եմ, որ մրցաշրջանի վերջին տնային խաղում, այն էլ ևս մեկ լուրջ մրցակցի հետ, «Սաութհեմփթոնը» կհավաքվի և կփորձի պայքարել դրական արդյունքի համար:

Ընտրում եմ «Սաութհեմփթոնի» (+1.5) ֆորա խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
22:45/17 մյս
«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ