«Սաութհեմփթոն» — «Չելսի». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Կա հետաքրքիր վիճակագրություն, որը խոսում է նրա մասին, որ «Սաութհեմփթոնը» վերջին 3 խաղերում չի պարտվել «Չելսիին»: Եվ ընդհանրապես «սրբերը» հաջող են խաղում «Չելսիի» հետ, իսկ այժմ նրանք շատ հաճելի շարք են անցկացնում եւ արդեն 554 րոպե գնդակ բաց չեն թողել: Դա իրականում բավականին լուրջ նվաճում է: Միեւնույն ժամանակ «Չելսին» այս հանդիպմանը մոտենում է ունենալով ԱՊԼ-ում երկարատեւ անպարտելի հանդիպումների շարք: Հիդինկի հետ թիմը չի պարտվել առաջնությունում: Եվս մեկ հանգամանք, որին ուշադրություն կդարձնեի, դա «Չելսիի» պաշտպանությունում առկա խնդիրներն են: Ջոն Թերրին պատրաստ չէ խաղալ, Կուրտ Զուման կոտրել է ոտքը, իսկ «Սաութհեմփթոնը» շատ է խփում գլխով` ամենաշատը Պրեմիեր լիգայում: Այնպես որ, այս խաղում «երկրորդ հարկում» խաղը կարող է լինել «սրբերի» հաղթաթուղթը: «Չելսին» պետք է դրա վրա ուշադրություն դարձնի:
Կարծում եմ` Հիդինկի եւ նրա օգնականները մտածում են, որ սա բարդ ուղեւորություն է, եւ «Սենթ Մերիում» ոչ-ոքին այդքան էլ վատ արդյունք չէ «Չելսիի» համար: Սարսափելի ոչինչ չի լինի, եթե «կապույտները» երկու միավոր կորցնեն: Սակայն ռիսկի չեմ դիմի խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա, թեեւ կարծում եմ, որ ամենահավանական արդյունքն է: Առաջարկում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: «Չելսին» ուրախ ֆուտբոլ է ցուցադրում առաջնությունում` ե՜ւ գոլ է խփում, ե՜ւ մշտապես բաց թողնում: Լավ մարզավիճակում են Կոստան, Պեդրոն ու Վիլիանը: Հյուրերը կարող են ընդհատել «սրբերի» «չոր» հանդիպումների շարքը, բայց եւ տանտերերը կօգտվեն լոնդոնցիների պաշտպանությունում առկա խնդիրներից:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: